Անցնել բովանդակությանը

Հոդված 24. Պայմանագրի լեզուները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Պայմանագրի լեզուները

1) Սույն Պայմանագիրը ստորագրվում է մեկ բնօրինակով՝ անգլերեն, արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն. բոլոր տեքստերը հավասարազոր են:

2) պաշտոնական տեքստն այլ լեզուներով, բացի 1-ին կետում նշված լեզուներից, հաստատվում է ՄՍՀԿ Գլխավոր տնօրենի կողմից՝ շահագրգիռ կողմի խնդրանքով, բոլոր շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցելուց հետո: Սույն կետի նպատակներով «շահագրգիռ կողմ» նշանակում է ՄՍՀԿ ցանկացած անդամ պետություն, որի պաշտոնական լեզուն կամ պաշտոնական լեզուներից մեկը ներգրավված է, ինչպես նաև Եվրոպական համայնքը և ցանկացած այլ միջկառավարական կազմակերպություն, որը կարող է սույն Պայմանագրի կողմ դառնալ, եթե նրա պաշտոնական լեզուներից մեկը ներգրավված է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։