Անցնել բովանդակությանը

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Միջազգային պայմանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Առնչությունը Բեռնի Կոնվենցիայի հետ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Առնչությունը Բեռնի Կոնվենցիայի հետ

1) Սույն Պայմանագիրը հատուկ համաձայնագիր է Բեռնի Կոնվենցիայի՝ գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին 20-րդ հոդվածի իմաստով, որը վերաբերում է այն Պայմանավորվող կողմերին, որոնք հանդիսանում են այդ Կոնվենցիայով հիմնադրված Միության երկրներ: Սույն Պայմանագիրը որևէ կապ չունի այլ պայմանագրերի հետ, բացի Բեռնի Կոնվենցիայից, և չի վնասի այլ պայմանագրերով նախատեսված իրավունքներն ու պարտավորությունները:

2) Սույն Պայմանագիրը որևէ կերպ չի վնասում գոյություն ունեցող այն պարտավորությունները, որոնք Պայմանավորվող կողմերն ունեն միմյանց նկատմամբ՝ գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին Բեռնի Կոնվենցիայով:

3) Այսուհետ «Բեռնի Կոնվենցիա» նշանակում է` գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին Բեռնի Կոնվենցիայի 1971թ. հուլիսի 21-ի Փարիզյան ակտ:

4) Պայմանավորվող կողմերը կիրառում են Բեռնի Կոնվենցիայի 1-21-րդ հոդվածները և Բեռնի Կոնվենցիայի Հավելվածը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։