Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Իրավունքների կառավարման տեղեկատվությանը վերաբերող պարտավորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Իրավունքների կառավարման տեղեկատվությանը վերաբերող պարտավորությունները

1) Պայմանավորվող կողմերը ապահովում են համապատասխան և արդյունավետ օրենսդրական միջոցներ ցանկացած անձի դեմ, ով գիտակցաբար կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը՝ իմանալով կամ քաղաքացիական միջոցների առումով բավականաչափ հիմքեր ունենալով իմանալու, որ այդպիսի գործողությունը կխթանի, կնպաստի, կօգնի, կամ կքողարկի սույն Պայմանագրով կամ Բեռնի Կոնվենցիայով սահմանված որևէ իրավունքի խախտում.

i) առանց թույլտվության հեռացնել կամ փոփոխել իրավունքների կառավարման վերաբերյալ որևէ էլեկտրոնային տեղեկատվություն,

ii) առանց թույլտվության տարածել, տարածման նպատակով ներմուծել, եթերով հեռարձակել կամ հրապարակայնորեն հաղորդել ստեղծագործությունները կամ դրանց կրկնօրինակները՝ իմանալով, որ իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը հեռացվել կամ փոփոխվել է առանց թույլտվության:

2) Սույն հոդվածի իմաստով «իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվություն» նշանակում է՝ տեղեկատվություն, որը նույնականացնում է ստեղծագործությունը, ստեղծագործության հեղինակին, ստեղծագործության նկատմամբ որևէ իրավունքի իրավատիրոջ կամ ստեղծագործության օգտագործման ժամկետների և պայմանների վերաբերյալ տեղեկատվություն և ցանկացած համար կամ կոդ, որոնցում պարունակվում է այդպիսի տեղեկատվությունը, երբ այդ տեղեկատվության տարրերից ցանկացածը կցված է ստեղծագործության կրկնօրինակին կամ ի հայտ է եկել ստեղծագործությունը հրապարակայնորեն հաղորդելու կապակցությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։