Հոդված 7. Վարձակալության տալու իրավունք
Հոդված 7. Վարձակալության տալու իրավունք
1) Հեղինակները՝
i) համակարգչային ծրագրերի,
ii) կինեմատոգրաֆիկ աշխատանքների, և
iii) ստեղծագործությունների՝ հնչյունագրերում ամրագրված, ինչպես սահմանված է Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ,
օգտվում են բացառիկ իրավունքից՝ թույլատրելու իրենց ստեղծագործությունների բնօրինակները կամ կրկնօրինակները հանրությանը առևտրային նպատակով վարձակալությամբ տալը:
2) 1-ին կետը չի կիրառվում՝
i) համակարգչային ծրագրերի դեպքում, երբ ծրագիրն ինքնին վարձակալությամբ տալու հիմնական առարկան չէ, և
ii) կինեմատոգրաֆիկ ստեղծագործությունների դեպքում, եթե այդպիսի ստեղծագործությունների առևտրային նպատակով վարձույթով տալը չի հանգեցրել լայնածավալ վերարտադրման, որը էական վնաս է հասցնում վերարտադրության բացառիկ իրավունքին:
3) Չնայած 1-ին կետի դրույթներին՝ Պայմանավորվող կողմը, որի նկատմամբ 1994թ. ապրիլի 15-ի դրությամբ գործում էր և շարունակում է գործել հեղինակների արդարացի վարձատրություն ստանալու կարգը` հնչյունագրերում ամրագրված իրենց ստեղծագործությունների կրկնօրինակները վարձակալությամբ հանձնելու համար, կարող են պահպանել այս կարգը այն դեպքում, երբ հնչյունագրերում ամրագրված ստեղծագործությունների առևտրային նպատակով վարձակալությամբ տալը էական վնաս չի հասցնի հեղինակների՝ վերարտադրության բացառիկ իրավունքին: