Հոդված 5. Սույն Համաձայնագրի ստորագրման ընթացակարգը և նրա մասնակցի կարգավիճակի ստացումը
Հոդված 5. Սույն Համաձայնագրի ստորագրման ընթացակարգը և նրա մասնակցի կարգավիճակի ստացումը
1. Սույն Համաձայնագիրը բաց է Միավորված ազգերի կազմակերպության` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի անդամ պետությունների ստորագրելու համար 2004թ. ապրիլի 26-ից 28-ը` Շանհայում, Չինաստան, այնուհետև` 2004թ. մայիսի 1-ից մինչև 2005թ. դեկտեմբերի 31-ը` Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հաստատություններում:
2. Այդ պետությունները կարող են սույն Համաձայնագրի մասնակից դառնալ.
ա) վերջնական ստորագրմամբ,
բ) վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով ստորագրմամբ, որին հետևելու են վավերացումը, ընդունումը կամ հաստատումը,
գ) միանալով:
3. Վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ միացումը իրականացվում են պատշաճորեն կազմված փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու եղանակով: