Հոդված 7. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների աշխատանքային խումբ
Հոդված 7. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների աշխատանքային խումբ
1. Համաձայնագրի ընթացքի ուսումնասիրման և առաջարկվող բոլոր լրացումների ուսումնասիրման համար Միավորված ազգերի կազմակերպության` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը ստեղծում է Ասիական ավտոմոբիլային մայրուղիների աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի անդամներ են համարվում Միավորված ազգերի կազմակերպության` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի բոլոր անդամ պետությունները:
2. Աշխատանքային խումբն իր խորհրդակցություններն անց է կացնում երկու տարին մեկ անգամ: Ցանկացած Կողմ կարող է քարտուղարությանը հասցեագրված ծանուցման միջոցով դիմել Աշխատանքային խմբի հատուկ խորհրդակցություն գումարելու խնդրանքով: Քարտուղարությունը տեղեկացնում է աշխատանքային խմբի բոլոր անդամներին ստացված խնդրանքի մասին և աշխատանքային խմբի հատուկ խորհրդակցություն է հրավիրում, եթե Կողմերի առնվազն մեկ երրորդն իր համաձայնությունն է տվել քարտուղարության կողմից այդ մասին տեղեկացվելու օրվանից 4 ամսվա ընթացքում: