Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Սույն Համաձայնագրի I Հավելվածում ուղղումներ կատարելու ընթացակարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Սույն Համաձայնագրի I Հավելվածում ուղղումներ կատարելու ընթացակարգը

1. Սույն Համաձայնագրի I Հավելվածում կարող են ուղղումներ կատարվել սույն հոդվածով նախատեսված ընթացակարգին համապատասխան:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է ուղղումներ առաջարկել անմիջապես շահագրգիռ հարևան պետությունների հետ խորհրդակցելուց և կոնսենսուս ապահովելուց հետո` բացառությամբ այն ուղղման, որը վերաբերում է այն ներքին մայրուղուն, որը չի փոխում միջազգային սահմանային անցումը:

3. Առաջարկվող յուրաքանչյուր ուղղման տեքստ քարտուղարության կողմից ուղարկվում է աշխատանքային խմբի բոլոր անդամներին աշխատանքային խմբի այն խորհրդակցությունից առնվազն քառասունհինգ (45) օր առաջ, որի ժամանակ առաջարկվում է ընդունել այդ ուղղումը:

4. Ուղղումը հաստատվում է Ասիական ավտոմոբիլային մայրուղիների աշխատանքային խմբի կողմից` ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմերի մեծամասնությամբ: Հաստատված ուղղումը քարտուղարությունն ուղարկում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը ուղարկում է այդ ուղղումը բոլոր Կողմերին:

5. Սույն հոդվածի 4-րդ կետի դրույթներին համապատասխան հաստատված ուղղումը համարվում է ընդունված, եթե ծանուցման օրվանից վեց (6) ամսվա ընթացքում անմիջականորեն շահագրգիռ Կողմերից ոչ մեկը չի ծանուցում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այն մասին, որ ինքը այդ ուղղման վերաբերյալ ունի առարկություն:

6. Սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան ընդունված ուղղումը բոլոր Կողմերի համար ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված վեց (6) ամիսը լրանալուց երեք (3) ամիս հետո:

7. Անմիջականորեն շահագրգիռ Կողմեր են համարվում.

ա) Ասիական ավտոմոբիլային մայրուղիների նոր երթուղի ավելացնելու կամ առկա այն երթուղու փոփոխման դեպքում, որն իր մեծ մասով անցնում է մեկից ավելի ենթատարածաշրջանով - յուրաքանչյուր Կողմ, որի տարածքով անցնում է տվյալ երթուղին, և

բ) ենթատարածաշրջաններում Ասիական ավտոմոբիլային մայրուղիների նոր երթուղի ավելացնելու կամ առկա երթուղու փոփոխման դեպքում, այդ թվում` հարևան ենթատարածաշրջանները միացնող և անդամ պետությունների տարածքներով անցնող երթուղիների դեպքում, յուրաքանչյուր Կողմ, որը սահմանակից է հայտ ներկայացրած այն պետությանը, որի տարածքով անցնում է այդ երթուղին կամ Ասիական ավտոմոբիլային մայրուղիների երթուղին, որն իր մեծ մասով հատում է մեկից ավելի ենթատարածաշրջան, որի հետ միանում է այդ նոր կամ փոփոխման ենթակա երթուղին: Սույն կետի նպատակների համար սահմանակից են համարվում նաև այն երկու Կողմերը, որոնց տարածքներում գտնվում են Ասիական ավտոմոբիլային մայրուղիների այն երթուղու վրա գտնվող ծովային հաղորդակցության վերջնակետերը, որն իր մեծ մասով հատում է մեկից ավելի ենթատարածաշրջան, կամ վերջնակետերը գտնվում են վերոհիշյալ երթուղիների վրա:

8. Սույն հոդվածի 5-րդ կետի վերաբերյալ առարկությունները քննարկելու նպատակներով քարտուղարությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղման տեքստի հետ միասին փոխանցում է անմիջականորեն շահագրգիռ Կողմերի ցուցակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։