Հոդված 10. Սույն Համաձայնագրի II և III Հավելվածներում ուղղումներ կատարելու ընթացակարգը
Հոդված 10. Սույն Համաձայնագրի II և III Հավելվածներում ուղղումներ կատարելու ընթացակարգը
1. Սույն Համաձայնագրի II և III Հավելվածներում կարող են ուղղումներ կատարվել սույն հոդվածում նախատեսված ընթացակարգին համապատասխան:
2. Ուղղումներ կարող են առաջարկվել ցանկացած Կողմի կողմից:
3. Առաջարկվող ցանկացած ուղղման տեքստ քարտուղարության կողմից ուղարկվում է աշխատանքային խմբի բոլոր անդամներին աշխատանքային խմբի այն խորհրդակցությունից առնվազն քառասունհինգ (45) օր առաջ, որի ժամանակ առաջարկվում է ընդունել այդ ուղղումը:
4. Ուղղումը հաստատվում է Ասիական ավտոմոբիլային մայրուղիների աշխատանքային խմբի կողմից` ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմերի մեծամասնությամբ: Ընդունված ուղղումը քարտուղարությունն ուղարկում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն էլ ուղարկում է այն բոլոր Կողմերին:
5. Սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան ընդունված ուղղումը ընդունված կհամարվի, եթե, ծանուցման օրվանից սկսած, վեց (6) ամսվա ընթացքում Կողմերի ոչ ավելի, քան մեկ երրորդը չտեղեկացնի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այն մասին, որ ինքը այդ ուղղմանն վերաբերյալ առարկություն ունի:
6. Սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան ընդունված ուղղումը բոլոր Կողմերի համար ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 5-րդ կետում նշված վեց (6) ամիսը լրանալուց հետո երեք (3) ամիս անց: