Հոդված 14. Վեճերի կարգավորումը
Հոդված 14. Վեճերի կարգավորումը
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ ավելի Կողմերի միջև ցանկացած վեճ, որը վիճող Կողմերը չեն կարող կարգավորել բանակցությունների կամ խորհրդակցությունների միջոցով, վիճող Կողմերից յուրաքանչյուր դիմումի հիման վրա ենթակա է լուծման և հանձնվում է, համապատասխանաբար, մեկ կամ մի քանի միջնորդների, որոնք ընտրվում են վիճող Կողմերի կողմից: Եթե հաշտեցման խնդրանքը ներկայացնելու օրվանից երեք (3) ամսվա ընթացքում վիճող Կողմերը համաձայնության չգան միջնորդի կամ միջնորդների ընտրության հարցում, ապա Կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին` միասնական միջնորդ նշանակելու խնդրանքով, որին փոխանցվում է վեճը` լուծելու համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան նշանակված միջնորդի կամ միջնորդների եզրակացությունը պարտադիր ուժ չունի, սակայն հիմք է վիճող համապատասխան Պայմանավորվող կողմերի կողմից հարցի կրկնակի քննարկման համար:
3. Փոխադարձ պայմանավորվածությամբ Կողմերը, որոնց միջև վեճ է ծագել, կարող են նախօրոք համաձայնել, որ կընդունեն միջնորդի կամ միջնորդների եզրակացությունը որպես պարտադիր ուժ ունեցող:
4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը չպետք է մեկնաբանվեն որպես վիճող Կողմերի կողմից փոխադարձաբար համաձայնեցված` վեճի կարգավորման այլ միջոցները բացառող:
5. Յուրաքանչյուր պետություն կարող է վերջնական ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելու ժամանակ պաշտոնական վերապահում անել այն մասին, որ վեճերի կարգավորմանը վերաբերող սույն հոդվածի դրույթները պարտադիր չեն իր համար: Մյուս Կողմերի համար վեճերի կարգավորմանը վերաբերող սույն հոդվածի դրույթները պարտադիր չեն ցանկացած այն Կողմի համար, որը ի պահ է հանձնել այդ վերապահումը: