Հոդված 15. Սույն Համաձայնագրի կիրառման սահմանափակումները
Հոդված 15. Սույն Համաձայնագրի կիրառման սահմանափակումները
1. Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես խոչընդոտ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը համահունչ և ստեղծված իրավիճակով սահմանափակվող այնպիսի միջոցներ ձեռնարկելու համար, որոնք Կողմն անհրաժեշտ է համարում իր արտաքին կամ ներքին անվտանգությունն ապահովելու համար:
2. Կողմը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի զարգացման համար` սույն Համաձայնագրին համապատասխան ֆինանսավորման բյուջետային և այլ ձևերի առկայության պայմանով և իր օրենքներին ու նորմատիվ ակտերին համապատասխան:
3. Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես Կողմերից որևէ մեկի կողմից պարտավորության ստանձնում` թույլ տալ իր տարածքով բեռների և ուղևորների փոխադրում: