Հոդված 16. Կողմերին հղված ծանուցումները
Հոդված 16. Կողմերին հղված ծանուցումները
Սույն Համաձայնագրի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներում նախատեսված ծանուցումներից և 14-րդ հոդվածում ձևակերպված վերապահումից բացի` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Կողմերին և 5-րդ հոդվածում նշված պետություններին ծանուցում է.
ա) 5-րդ հոդվածին համապատասխան` վերջնական ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին,
բ) 6-րդ հոդվածին համապատասխան` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետների մասին,
գ) 8-րդ հոդվածի 5-րդ կետին, 9-րդ հոդվածի 6-րդ կետին և 10-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` սույն Համաձայնագրի ուղղումների ուժի մեջ մտնելու ժամկետի մասին,
դ) 12-րդ հոդվածին համապատասխան` Համաձայնագրից դուրս գալու մասին,
ե) 13-րդ հոդվածին համապատասխան` սույն Համաձայնագրի գործողության դադարեցման մասին: