Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Սույն Համաձայնագրի ի պահ հանձնումը Գլխավոր քարտուղարին

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Սույն Համաձայնագրի ի պահ հանձնումը Գլխավոր քարտուղարին

Սույն Համաձայնագրի բնօրինակը ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը պատշաճ կերպով վավերացված օրինակները ուղարկում է սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին:

Ի հաստատումն որի` պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Ստորագրման համար բաց է Շանհայում, Չինաստան, 2004թ. ապրիլի 26-ից, մեկ բնօրինակով՝ անգլերեն, չինարեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր երեք տեքստերը հավասարազոր են:

Հավելված I

Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանց

1. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցն իր մեջ ներառում է Ասիայի միջազգային նշանակության երթուղիները, ներառյալ այն երթուղիները, որոնք մեծ մասով հատում են մեկից ավելի այնպիսի ենթատարածաշրջաններ, ինչպիսիք են Արևելյան և Հյուսիսարևելյան Ասիան, Հարավային և Հարավ-արևմտյան Ասիան, Հարավարևելյան Ասիան և Հյուսիսային ու Կենտրոնական Ասիան, ենթատարածարջաններում գտնվող երթուղիները, այդ թվում` այն երթուղիները, որոնք դրանք միացնում են հարևան ենթատարածաշրջանների հետ, և այն երթուղիները, որոնք անցնում են անդամ պետություններով և ապահովում են մուտքը դեպի. ա) մայրաքաղաքներ, բ) արդյունաբերական և գյուղատնտեսական գլխավոր կենտրոններ, գ) հիմնական օդանավակայաններ, ծովային և գետային նավահանգիստներ, դ) հիմնական բեռնարկղային համալիրներ ու դեպոներ, ե) հիմնական զբոսաշրջային ռեսուրսներ:

2. Երթուղիների համարները սկսվում են «AH» տառերով, որոնք նշանակում են «Ասիական մայրուղի» (Ասիական ավտոմոբիլային մայրուղիներ), որոնցից հետո դրվում են մեկ, երկու կամ երեք թվեր:

3. 1-ից մինչև 9-ը միանիշ համարներով նշվում են Ասիական ավտոմոբիլային այն մայրուղիները, որոնք մեծ մասով հատում են մեկից ավելի ենթատարածաշրջաններ:

4. Երկնիշ և եռանիշ համարները հատկացվում են` նշելու համար երթուղիները ենթատարածաշրջանների ներսում, այդ թվում` այն երթուղիները, որոնցով ենթատարածաշրջանները միացվում են հարևան ենթատարածաշրջանի հետ, և` անդամ պետությունների ներքին ճանապարհային երթուղիները, ինչպես ներկայացված է ստորև.

ա) 10-ից 29-ը և 100-ից 299-ը համարներով նշվում են Հարավարևելյան Ասիայի ենթատարածաշրջանի երթուղիները. ներառյալ Բրունեյ Դարուսսալամը, Վիետնամը, Կամբոջան, Ինդոնեզիան, Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը, Մալազիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները,

բ) 30-ից 39-ը և 300-ից 399-ը համարներով նշվում են Արևելյան և Հյուսիսարևելյան Ասիայի ենթատարածաշրջանի երթուղիները. ներառյալ Չինաստանը, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը, Մոնղոլիան, Կորեայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը (Հեռավոր արևելք) և Ճապոնիան,

գ) 40-ից 59-ը և 400-ից 599-ը համարներով նշվում են Հարավային և Հարավարևմտյան Ասիայի ենթատարածաշրջանի երթուղիները. ներառյալ Բանգլադեշը, Բութանը, Հնդկաստանը, Նեպալը, Պակիստանը և Շրի Լանկան,

դ) 60-ից 89-ը և 600-ից 899-ը համարներով նշվում են Հյուսիսային, Կենտրոնական և Հարավարևմտյան Ասիայի երթուղիները. ներառյալ Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ-ն ընդգրկվում է երկու ենթատարածաշրջանների մեջ իր աշխարհագրական երկարության պատճառով), Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը:

ԱՍԻԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ

Ե Ր Թ ՈՒ Ղ Ի Ն Ե Ր Ի Ց Ա Ն Կ

Մեկից ավելի ենթատարածաշրջաններ հատող Ասիական

ավտոմոբիլային մայրուղիների երթուղիներ

ԱԱՄ

երթուղու

համարը Երթուղի

AH1 Տոկիո-Ֆուկուոկա-լաստանավ-Պուսան-Կյոնգջու-Տեգու- Տեջոն-Սեուլ-Մուսան-Գեսոն-Պխենյան-Սինույջու-Դադոնգ-Շենյան-Պեկին-Շիցզյաչժուան-Սինյան-Ուխան-Չանշա-Սյանտան-Գուանչժոու-(Շենչժեն)-Նաննին-Յուիգուան-Խունգի-Դոնգդանգ-Հանոյ-Վին-Դոնգհա-Խյուե-Դանանգ-Խոյան-Նյատրանգ-Բյենխոա (Վունգտաու)-Հոշիմին-Մոկբայ-Բավետ-Պնոմպեն-Պոյպետ-Արանյապրատետ-Կաբինբուրի-Խինկոնգ-Բանգպային (Բանգկոկ)-Նակխոնսավան-Տակ-Մեսոտ-Մյավադի-Պայաջի (Յանգոն)-Մեյկտիլա-Մանդալայ-Տամու-Մորեխ-Իմպխալ-Կոխիմա-Դիմապուր-Նագաոն-Ջորաբադ (Գուվախատի)-Շիլլոնգ-Դաուկի-Տամաբիլ-Սիլխետ-Կաչպուր-Դակկա-Ջեսսուր-Բենապոլ-Բանգաոն-Կոլկաթա-Բարխի-Կանպուր-Ագրա-Դելի-Ատտարի-Ուագա-Լախոր-Ռավալպինդի (Իսլամաբադ)-Հասսան-Աբդալ-Փեշավար-Տորխամ-Քաբուլ-Քանդագար-Դիլարամ-Գերատ-Իսլամկալա- Դոկխարուն- Մեսխետ-Սաբզևար-Դամգան-Սեմնան- Թեհրան-Կազվին-Թավրիզ-Էյվօղլի-Բազարգան-Գուրբուլակ-Դոգուբայազիթ-Ասկալե-Ռեֆախիե-Սիվաս-Անկարա-Գերեդե-Ստամբուլ-Կապիկուլե-Բուլղարիայի սահման

AH2 Դենպասար-Սուրաբայա-Սուրակարտա-Սեմարանք-Չիկամպեկ (Բանդունգ)-Ջակարտա (Մերակ)-լաստանավ-Սինգապուր-Սինայ-Ուտարա-Սերեմբան-Կուալա-Լումպուր-Բատտերուերտ-Բուկիտ Կայու Խիտամ-Սադաո-Խատյայ- Բանգկոկ- Բանգպաին-Նակխոնսավան Տակ-Չյանգրայ-Մեսայ-Տաչիլեկ-Կյաինգտոնգ-Մեյկտիլա-Մանդալայ-Տամու-Մորեխ-Իմպխալ-Կոխիմա-Դիմապուր-Նագաոն-Ջորաբադ (Գուվախատի)-Շիլլոնգ-Դաոկի-Տամաբիլ-Սիլխետ-Կաչպուր-Դակկա-Խատիկամրուլ-Բանգլաբանդխա-Սիլիգուրի-Կակարբխիտտա-Պատխլայա-Նարայանգխատ-Կոխալպուր-Մախենդրանագար-Բրամխադև Մանդի-Բանբասա-Ռամպուր-Դելի-Ատտարի-Ուագա-Լախոր-Մուլտան-Ռորի-Կետտա-Տաֆտան-Միրդժավեխ-Զախեդան-Կերման-Անար-Յազդ-Սալաֆչեգան-Թեհրան-Սավեխ-Խամադան-Խոսրևի

AH3 Ուլան Ուդե-Կյախտա-Ալտանբուլագ-Դարխան-Ուլան Բատոր-Նալայխա-Չոյր-Սայն շանդ-Զամին-Ուդ-Էրանխոտ-Պեկին-Տանգու Շանհայ-Խանչժոու-Նանչան-Սյանտան-Գույան-Կունմին-Ցզինխուն (Դալուո-Մոնգլա-Կյաինտոնգ)-Մոխան-Բոտեն-Նատիյ-Խուայսայ-Չյանգխոնգ-Չիանգրայ

AH4 Նովոսիբիրսկ-Բառնաուլ-Տաշանտա-Ուլանբայշինտ-Խովդ-Յարանտայ Ուրումչի-Կաշի Խոնկիրաֆ-Խունջերաբ-Հասսան-Աբդալ- Ռավալպինդի (Իսլամաբադ)-Լախոր-Մուլտան-Ռորի-Հայդարաբադ-Կարաչի

AH5 Շանհայ-Նանցզին-Սինյան-Սիան-Լանչժոու- Տուլֆան- Ուրումչի-Կուիտուն-Ջինգե-Խորգոս-Ալմաթի-Կասկելեն-Կորդայ-Գեորգիևկա-Բիշկեկ-Կարաբալտա-Չալդովար-Մերկե-Շիմքենդ-Ժիբեկ-Ժոլի-Չեռնյավկա-Տաշքենդ-Սիրդարյա-Սամարղանդ-Նավոյ-Բուխարա-Ալյաթ-Ֆարապ-Թուրքմենաբատ-Մառի-Տեջեն-Աշգաբատ- Սերդար- Թուրքմենբաշի-լաստանավ-Բաքու-Ալաթ-Գազի-Մամմեդ-Գյանջա-Ղազախ-Կարմիր կամուրջ-Թբիլիսի-Մցխեթա-Խաշուրի-Սենակի-Փոթի (լաստանավ մինչև Բուլղարիա, Ռումինիա, Ուկրաինա)-Բաթումի (լաստանավ մինչև Բուլղարիա, Ռումինիա, Ուկրաինա)-Սարպի-Սարպ-Տրաբզոն-Սամսուն-Մերզիֆոն-Գերեդե-Ստամբուլ-Կապիկուլե-Բուլղարիայի սահման

AH6 Պուսան-Կյոնգջու-Կանգնունգ-Կանսոն-Կոսոն-Վոնսան (Պխենյան)-Չոնչժին-Սոնբոն-Կխասան-Հասան- Ռազդոլնոյե-(Վլադիվոստոկ-Նախոդկա)-Ուսսուրիյսկ-Պոգրանիչնի-Սույֆենխե-Խարբին-Ցիցիխար-Մանչժոուլի-Զաբայկալսկ- Չիտա- Ուլան Ուդե-Իրկուտսկ-Կրասնոյարսկ-Նովոսիբիրսկ-Օմսկ-Իսիլկուլ-Կարագուգա-Պետրոպավլովսկ-Չիստոյե-Պետուխովո-Չելյաբինսկ-Ուֆա-Սամարա-Մոսկվա-Կրասնոյե-Բելառուսի սահման

AH7 Եկատերինբուրգ-Չելյաբինսկ-Տրոյսկ-Կաերակ-Կոստանայ-Աստանա-Կարագանդա-Բուրուբայտալ-Մերկե-Չալդովոր-Կարա Բալտա-Օշ-Անդիժան-Տաշքենդ-Սիրդարյա-Խավաստ-Խուջանդ-Դուշանբե-Նիժնի Փանջ-Շիրխան-Պոլեխումրի-Ջեբուլ Սարեջ-Քաբուլ-Կանդագար-Սպինբոլդակ-Չաման-Կետտա-Կալատ-Կարաչի

AH8 Ֆինլանդիայի սահման-Տորպինովկա-Վիբորգ-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա-Տամբով-Բորիսոգլեբսկ- Վոլգոգրադ-Աստրախան-Խասավյուրտ-Մախաչկալա-Կազմալյարսկի-Սամուր-Սումգայիթ-Բաքու-Ալյաթ- Բիլասուվար-Աստարա-Ռաշտ-Կազվին-Թեհրան-Սավեխ-Ախվազ-Բանդեր-Էմամ

Ենթատարածաշրջաններում Ասիական ավտոմոբիլային մայրուղիների երթուղիներ` ներառյալ այն երթուղիները, որոնք դրանք միացնում են հարևան ենթատարածաշրջանների հետ, և Ասիական ավտոմոբիլային մայրուղիների այն երթուղիները, որոնք անցնում են անդամ պետություններով

Հարավարևելյան Ասիա

AH11 Վյենտյան-Բանլաո-Տխակխեկ-Սենո-Պակսա-Վեանգկխամ-Տրանպեանգռեալ-Ստինգտրաենգ-Կռատյա-Պնոմպեն-Սիանուկվիլ

AH12 Նատիյ-Ուդոմսայ-Պակմոնգ-Լուանգպրաբանգ-Վյենտյան-Տխանալենգ-Նոնգկխայ-Ուդոնտխանի-Կխոնկեն-Նակխոնռաչասիմա-Խինկոնգ

AH13 Ուդոմսայ-Մուանգնգին-Խուայկոն-Ուտտարադիտ-Պխիտսանուլոկ-Նակխոնսավան

AH14 Խայֆոն-Հանոյ-Վյետրի-Լաոկայ-Խեկոու-Կունմին-Ռուիլի-Մուսե-Լաշիո-Մանդալայ

AH15 Վին-Կաոտրեո-Կեոնիա-Բանլաո-Տխակխեկ-Նակխոնպխանոմ-Ուդոնտխանի

AH16 Դոնգխա-Լաոբաո-Դենսավան-Սենո-Սավաննակխետ-Մուկխդախան-Կխոնկեն-Պխիտսանուլոկ-Տակ

AH18 Խատյայ-Սունգայկոլոկ-Ռանտաու-Պանջանգ-Կոտա-Բարու-Կուանտան-Ջոխոր-Բարու-Ջոխոր-Բարու ամբարտակ

AH19 Նակխոնրատչասիմա-Կաբինբուրի-Լեմչաբանգ-Չոնբուրի-Բանգկոկ

AH25 Բանդա Աչեխ-Մեդան-Տեբինտինգգի-Դումայ-Պեկանբարու-Ջամբի-Պալեմբանգ-Թանջունգ-Կարանգ-Բակաուխենի-լաստանավ-Մերակ

AH26 Լաոագ-Մանիլա-Լեգասպի–Մատնոգ-լաստանավ-Ալլեն-Տակլոբան-(Օրմոկ-(լաստանավ)-Սեբու)-Լիլոան-լաստանավ-Սուրիգաո-Դավաո (Կագայան դե Օրո)-Խեներալ-Սանտոս-Զամբոանգա

Արևելյան և Հյուսիսարևելյան Ասիա

AH30 Ուսսուրիյսկ-Խաբարովսկ-Բելոգորսկ-Չիտա

AH31 Բելոգորսկ-Բլագովեշենսկ-Խեյխե-Խարբին-Չանչուն-Շենյան-Դալյան

AH32 Սանբոնգ-Վոնջոնգ-Ցյուանխե-Չանչուն-Արշան-Նումրուգ-Սումբեր-Չոյբալսան-Օնդորխան-Նալայխա-Ուլան Բատոր-Ուլյաստայ-Խովդ

AH33 Խարբին-Տունցզյան

AH34 Լյանյունգան-Չժենչժոու-Սիան

Հարավային Ասիա

AH41 Մյանմիի սահման-Տեկնաֆ-Կոկս Բազար-Չիտտագոնգ-Կաչպուր-Դակկա-Խատիկամրուլ-Ջեսսուր-Մոնգլա

AH42 Լանչժոու-Սինին-Գոլմուդ-Լխասա-Չժանմու-Կոդարի-Կատմանդու-Նարայանգխատ-Պատխլայա-Բիրգանջ-Ռակսաուլ-Պիպրակոտխի-Մուզաֆարպուր-Բարաունի-Բարխի

AH43 Ագրա-Գվալիոր-Նագպուր-Հայդարաբադ-Բանգալոր-Կրիշնագիրի-Մադուրայ-Դխանուշկոդի-լաստանավ-Թալայմաննար-Դամբուլլա-Կուրունեգալա-(Կանդի)-Կոլոմբո-Մատարա

AH44 Բլասոր-Բխուբանեսվար-Տրինկոմալի-Դամբուլլա

AH45 Կոլկաթա-Խարագպուր-Վիսակխապատնամ-Վիդժայավադա-Չեննայ-Կրիշնագիրի-Բանգալոր

AH46 Խարագպուր-Նագպուր-Դխուլե

AH47 Գվալիոր-Դխուլե-Տխանե (Մումբայ)-Բանգալոր

AH48 Պխուենտշոլինգ-Հնդկաստանի սահման

AH51 Պեշավար-Դերա Իսմայիլ Խան-Կետտա

Հյուսիսային, Կենտրոնական, Հարավարևմտյան Ասիա

AH60 Օմսկ-Չերլակ-Պրիիրտիշսկոյե-Պավլոդար-Սեմիպալատինսկ-Տասկեսկեն-Ուչարալ-Ալմաթի-Կասկելեն-Բուրուբայտալ

AH61 Կաշի-Տուրուգարտ–Տորոուգարտ-Նարին-Բիշկեկ-Գեորգիևկա-Կորդայ-Մերկե-Չիմկենդ-Կիզիլ-Օրդա-Արալսկ-Կարաբուտակ-Ակտյուբինսկ-Ուրալսկ-Կամենկա-Օզիմկի-Սարատով-Բորիսոգլեբսկ-Վորոնեժ-Կուրսկ-Կրուպեց-Ուկրաինայի սահման

AH62 Պետրոպավլովսկ-Արկալիկ-Ջեզկազգան-Կիզիլ-Օրդա-Չիմքենդ-Ժիբեկ-Ժոլի-Չերնյավկա-Տաշքենդ-Սիրդարյա-Սամարղանդ-Գուզար-Տերմեզ-Հայրաթան-Մազարի-Շարիֆ

AH63 Սամարա-Կուրլին-Պոգոդաևո-Ուրալսկ-Ատիրաու-Բեյնեու-Օազիս-Նուկուս-Բուհարա-Գուզար

AH64 Բառնաուլ-Վեսելոյարսկի-Կրասնիյ-Աուլ-Սեմիպալատինսկ-Պավլոդար-Շիդերտի-Աստանա-Կոկչետավ-Պետրոպավլովսկ

AH65 Կաշի-Արկակստան-Իրկեշտամ-Սարիտաշ-(Օշ)-Կարամիկ-Վախդատ-Դուշանբե-Տուրսունզադե-Ուզուն-Տերմեզ

AH66 Չինաստանի սահման-Կուլմայի կիրճ-Խորուգ-Կուլոբ-Վախդատ-Դուշանբե

AH67 Կույտան-Բակետու-Բախտի–Կասկեսկեն-Սեմիպալատինսկ-Պավլոդար-Շիդերտի-Կարագանդա-Ջեզկազգան

AH68 Ցզինխե-Ալատավշանկոու-Դոստիկ-Ուչարալ

AH70 Ուկրաինայի սահման-Դոնեցկ-Վոլգոգրադ-Աստրախան-Կոտյաևկա-Ատիրաու-Բեյնեու-Ժատիբայ (Ակտաու)-Բեկդաշ-Թուրքմենբաշի-Սերդար-Գուդուրոլում-Ինչե Բորոուն-Գորգան-Սարի-Սեմնան-Դամգխան-Յազդ-Անար-Բենդեր-Աբբաս

AH71 Դիլարամ-Զարանգ-Միլակ-Զաբոլ-Դաշտակ

AH72 Թեհրան-Կոմ-Էսֆահան-Շիրազ-Բուշեր

AH75 Տեջեն-Սարախս-Սարակխս-Մեշխեդ-Բիրջանդ-Նեխբանդան-Դաշտակ-Զահեդան-Չաբախար

AH76 Պոլեխումրի-Մազարի-Շարիֆ-Գերատ

AH77 Ջեբելսարջ-Բամյան-Գերատ-Տուրգունդի-Սերկետաբաթ-Մարի

AH78 Աշգաբատ-Չովդանի անցում-Բաջգիրան-Կուչամ-Շաբզևար-Կերման

AH81 Լարսի-Մցխետա-Թբիլիսի-Սադախլո-Բագրատաշեն-Վանաձոր-Աշտարակ-Երևան-Երասխ-Սադարակ-(Թուրքիայի սահման) Նախիջևան-Ջուլֆա (Ջոլֆա)-Օրդուբադ-Ագարակ-Մեղրի Ագբանդ-Հորադիզ-Գազիմամմեդ-Ալյաթ-Բաքու-լաստանավ-Ակտաու

AH82 Ռուսաստանի Դաշնության սահման-Լեսելիձե -Սուխում-Սենակի-Խաշուրի-Ախալցխա (Վալե)–Ժդանով-Բավրա-Գյումրի (Ակուրիկ)-Աշտարակ-Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Ագարակ-Նուրդուզ-Ջոլֆա-Իվեողլու

AH83 Ղազախ-Ուզունտալա-Պառավաքար-Երևան

AH84 Դոգուբայազեթ-Դիարբեքիր-Գազյանտեպ-Տոպրակկալե (Իսկենդերոն)-Ադանա-Իչել

Նշումներ: Փակագծերում նշված երթուղիները նշանակում են, որ դրանք ճյուղավորվում են փակագծերից անմիջապես առաջ նշված վայրից:

Ընդգծված մասերը նշանակում են Ասիական ավտոմոբիլային մայրուղիների պոտենցիալ երթուղիներ:

«Լաստանավ» բառը չպետք է մեկնաբանվի որպես Կողմերի` որևէ պարտավորության ստանձնում:

Հավելված II

Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի դասակարգումը և նախագծման նորմերը

I. Ընդհանուր դրույթներ

Ասիական ավտոմոբիլային մայրուղիների դասակարգումը և նախագծման նորմերը հանդիսանում են նվազագույն ստանդարտները և պահանջները` կապված շինարարության, Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ժամանակակից չափանիշների և պահպանման հետ: Կողմերը ձեռնարկում են բոլոր ջանքերը սույն դրույթները պահպանելու համար, ինչպես նոր ճանապարհներ կառուցելիս, այնպես էլ արդեն գոյություն ունեցող ճանապարհները ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելիս և որակը բարձրացնելիս: Այդ ստանդարտները չեն կիրառվում կառուցապատված տարածքի նկատմամբ:

II. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների երթուղիների դասակարգումը

Ասիական ավտոմոբիլային մայրուղիների դասակարգումը ներկայացված է 1-ին աղյուսակում:

Աղյուսակ 1. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների դասակարգումը

Կարգ Նկարագրություն Ճանապարհային ծածկույթ

Ավտոմայրուղի Ավտոմոբիլային ճանապարհ` վերահսկելի մուտքով Ասֆալտբետոն և ցեմենտբետոն

I կարգ Չորս և ավելի գծեր Ասֆալտբետոն կամ ցեմենտբետոն

II կարգ Երկու գիծ Ասֆալտբետոն կամ ցեմենտբետոն

III կարգ Երկու գիծ Բիտումով կրկնակի մշակված ծածկույթ

Դասակարգման ցուցակում «ավտոմայրուղի» հասկացությունը վերաբերում է ավտոմոբիլային այն ճանապարհներին, որոնք ունեն վերահսկելի մուտք: Վերահսկելի մուտքով ավտոմոբիլային ճանապարհները նախատեսված են բացառապես ավտոմեքենաների համար: Վերահսկելի մուտքով ավտոմոբիլային ճանապարհներ հնարավոր է մտնել են միայն տարբեր մակարդակի հանգույցների միջոցով: Երթևեկության անվտանգությունն ու մեքենաների երթևեկության բարձր արագությունն ապահովելու նպատակով վերահսկելի մուտքով ավտոմոբիլային ճանապարհների օգտագործումն արգելված է մոպեդների, հեծանիվների և հետիոտների համար: Վերահսկելի մուտքով ավտոմոբիլային ճանապարհների համար նույն մակարդակի վրա ճանապարհային հատումներ չեն նախագծվում, իսկ երթևեկելի մասը բաժանվում է միջին գծով:

III կարգն օգտագործվում է միայն շինարարության ֆինանսավորման համար միջոցների սահմանափակ ծավալի և/կամ ճանապարհի կառուցման համար հատկացված սահմանափակ գծի դեպքում: Ապագայում հնարավորինս կարճ ժամկետներում հարկավոր է կատարելագործել ճանապարհային ծածկույթը և դարձնել այն ասֆալտբետոնե կամ ցեմենտբետոնե: Հաշվի առնելով, որ III կարգը համարվում է նվազագույնս ցանկալի չափանիշ, հարկավոր է խրախուսել III կարգից ցածր գտնվող ճանապարհի ցանկացած հատվածի` ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու աշխատանքը, որպեսզի նրանք համապատասխանեն տվյալ կարգի չափանիշներին:

III. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի մեջ

մտնող ավտոմոբիլային ճանապարհների նախագծման նորմերը

1. Տարածքի դասակարգում

Տարածքի դասակարգումը ներկայացված է 2-րդ աղյուսակում:

Աղյուսակ 2. Տարածքի դասակարգում

Տարածքի դասակարգում Երկայնակի թեքություն

Հարթավայրի ռելիեֆ (Հ) 0-10 տոկոս

Թմբային ռելիեֆ (Թ) 10-25 տոկոսից ավելի

Լեռնոտ ռելիեֆ (Լ) 25-60 տոկոսից ավելի

Լեռնային ռելիեֆ (Կ) ավելի քան 60 տոկոս

2. Հաշվարկային արագությունը

Հաշվարկային արագությունները որոշվում են հետևյալ նիշերով` 120, 100, 80, 60, 50, 40 և 30 կմ/ժ: Հաշվարկային արագության, ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման և տարածքի դասակարգման փոխկապակցությունը ներկայացված են 3-րդ աղյուսակում: 20 կմ/ժ հաշվարկային արագությունը կիրառելի է միայն ավտոմայրուղու համար (վերահսկելի մուտքով, բաժանիչ գծով և խաչմերուկներով ավտոմոբիլային ճանապարհի համար` տարբեր մակարդակներով):

Աղյուսակ 3. Կախվածությունը հաշվարկային արագության,

ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման և տարածքի միջև

(Չափման միավոր կմ/ժ)

Տեղանք Ավտոմայրուղի I կարգ II կարգ III կարգ

Հարթավայրի ռելիեֆ (Հ) 120 100 80 60

Թմբային ռելիեֆ (Թ) 100 80 60 50

Լեռնոտ ռելիեֆ (Լ) 80 50 50 40

Լեռնային ռելիեֆ (Կ) 60 50 40 30

3. Լայնակի պրոֆիլ

4-րդ աղյուսակում նշված են հեռացման ուղու լայնության չափսերը, երթևեկության գծի լայնությունը, եզրագծի լայնությունը, բաժանիչ գծի լայնությունը, ճանապարհային ծածկույթի կորությունը և յուրաքանչյուր կարգի ճանապարհի եզրագծի կորությունը:

Հաստատապես առաջարկվում է, որ այն հատվածներում, որտեղ ավտոմեքենաների անարգել երթևեկությանը խոչընդոտում է հետիոտների, հեծանիվների և անվավոր սայլակների երթևեկությունը, ավտոմեքենաների երթևեկությունից բաժանել` անհրաժեշտ տեղերում հատուկ անցումներ և/կամ մայթեր կառուցելով:

4. Մայրուղու պլանը

Ճանապարհն իր պլանով պետք է համապատասխանի այն տեղանքի տեղագրական առանձնահատկություններին, որով այն անցնում է: Կորերի նվազագույն շառավիղները պլանում պետք է կիրառել միայն անհրաժեշտությունից ելնելով և անցումների կորերի համակցությամբ: Ցանկացած հնարավորության դեպքում պետք է պլանում խուսափել կորերի զուգակցումից: 5-րդ աղյուսակում նշված են մայրուղիների կորերի նվազագույն շառավիղները` ըստ յուրաքանչյուր կարգի:

Աղյուսակ 4. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների

ցանցի ավտոմոբիլային ճանապարհների նախագծման նորմերը

Ակտի պատկեր

Նշումներ: Փակագծերում նշված թվերը նշում են առաջարկվող չափսերը:

Ճանապարհի պլանում կոր գծի նվազագույն շառավիղը որոշվում է նրա վիրաժի հետ միասին:

Բաժանման գծի առաջարկվող լայնությունը կարող է նվազեցվել պատշաճ պաշտպանիչ պարսպի առկայության դեպքում:

Կողմերը կիրառում են իրենց ազգային նորմերը այնպիսի կառույցների շինարարության ժամանակ, ինչպիսիք են կամուրջները, էստակադները և թունելները:

Աղյուսակ 5. Մայրուղու պլանում կորերի նվազագույն շառավիղները

(Չափման միավոր` մ)

Տեղանք Ավտոմայրուղի I կարգ II կարգ III կարգ

Հարթավայրի ռելիեֆ (Հ) 520 (1000) 350 (600) 210 115

Թմբային ռելիեֆ (Թ) 350 (600) 210 (350) 115 80

Լեռնոտ ռելիեֆ (Լ) 210 (350) 80 (110) 80 50

Լեռնային ռելիեֆ (Կ) 115 (160) 80 (110) 50 30

Նշում: Փակագծերում ներառված թվերը ներկայացնում են առաջարկվող նիշերը:

Պլանում կորերի նվազագույն շառավիղները առաջարկվում է սահմանափակել միայն բացառիկ դեպքերում, իսկ այլ դեպքերում անհրաժեշտ է կիրառել կորերի շառավիղները, որոնք գերազանցում են համապատասխան նվազագույն շառավիղները 50-100 %-ով:

Պլանում կորերի նախագծման ժամանակ լեռնոտ և լեռնային ռելիեֆի պայմաններում առաջարկվում է դրանք դիտել երկայնական կտրվածքի և կորերի միջև ընկած տարածության զուգակցությամբ:

Անցումային կորերը հարկավոր է նախագծել կորերը շառավիղների հետ միացնելու համար 6-րդ աղյուսակում նշված չափանիշներից պակաս: Այն դեպքերում, երբ նրանց շառավիղները կրկնակի գերազանցում են 6-րդ աղյուսակում նշված չափանիշները, առաջարկվում է նախագծել նաև անցումային կորեր:

Աղյուսակ 6. Անցումային կորերի նախագծում պահանջող շառավիղներ

(Չափման միավոր` մ)

Տեղանք Ավտոմայրուղի I կարգ II կարգ III կարգ

Հարթավայրի ռելիեֆ (Հ) 2100 1500 900 500

Թմբային ռելիեֆ (Թ) 1500 900 500 350

Լեռնոտ ռելիեֆ (Լ) 900 500 350 250

Լեռնային ռելիեֆ (Կ) 500 500 250 130

Անցումային կորի նվազագույն երկարության նկատմամբ առաջարկվում է կիրառել 7-րդ աղյուսակում նշված չափանիշները:

Աղյուսակ 7. Անցումային կորի նվազագույն երկարությունը

(Չափման միավոր` մ)

Տեղանք Ավտոմայրուղի I կարգ II կարգ III կարգ

Հարթավայրի ռելիեֆ (Հ) 100 85 70 50

Թմբային ռելիեֆ (Թ) 85 70 50 40

Լեռնոտ ռելիեֆ (Լ) 70 50 40 35

Լեռնային ռելիեֆ (Կ) 50 50 35 25

Վիրաժի առավելագույն թեքությունը պետք է տեղանքի բոլոր տեսակների համար հավասար լինի 10%-ի:

5. Երկայնական պրոֆիլ

Թմբային տեղանքում ճանապարհի երկայնական պրոֆիլը պետք է լինի հնարավորինս սահուն` հաշվի առնելով տեղանքի ռելիեֆի հարթեցման ժամանակ հողաթմբերի և փոսերի ստեղծման տնտեսական նպատակահարմարությունը: Ճանապարհի երկայնական թեքության առավելագույն թույլատրելի մեծության ընտրության ժամանակ առաջարկվում է հաշվի առնել այն, որ հետագայում նրա համապատասխանեցումը ժամանակակից չափանիշներին կարող է հանգեցնել նախնական ներդրումների կորստի:

8-րդ աղյուսակում նշված առավելագույն թեքության չափանիշներն օգտագործվում են մայրուղիների բոլոր կարգերի համար:

Աղյուսակ 8. Առավելագույն ուղղահայաց թեքություն

Տեղանքի դասակարգում Առավելագույն ուղղահայաց թեքություն

Հարթավայրի ռելիեֆ (Հ) 4 տոկոս

Թմբային ռելիեֆ (Թ) 5 տոկոս

Լեռնոտ ռելիեֆ (Լ) 6 տոկոս

Լեռնային ռելիեֆ (Կ) 7 տոկոս

Այն դեպքերում, երբ վերելքի հատվածների երկարությունը գերազանցում է 9-րդ աղյուսակում նշված մեծությունները, առաջարկվում է բեռնատարների ինտենսիվ երթևեկության դեպքում վերելքների վրա կառուցել երթևեկության լրացուցիչ գծեր:

9-րդ աղյուսակում ներկայացված է թեք հատվածի անհրաժեշտ երկարությունը, որի դեպքում առաջարկվում է ավտոմայրուղիների և I կարգի ճանապարհների վերելքներում կառուցել երթևեկության լրացուցիչ գիծ:

Աղյուսակ 9. Տարբեր երկայնական թեքության

դեպքում վերելքի առավելագույն երկարությունը

Տեղանքի դասակարգում Ավտոմայրուղի I կարգ

Հարթավայրի ռելիեֆ (Հ) 3 տոկոս - 800 մ 3 տոկոս - 900 մ

4 տոկոս - 500 մ 4 տոկոս - 700 մ

Թմբային ռելիեֆ (Թ) 4 տոկոս - 700 մ 4 տոկոս - 800 մ

5 տոկոս - 500 մ 5 տոկոս - 600 մ

Լեռնոտ ռելիեֆ (Լ) 5 տոկոս - 600 մ 5 տոկոս - 700 մ

6 տոկոս - 500 մ 6 տոկոս - 500 մ

Լեռնային ռելիեֆ (Կ) 6 տոկոս - 500 մ 6 տոկոս - 500 մ

7 տոկոս - 400 մ 7 տոկոս - 400 մ

6. Ճանապարհային ծածկույթ

Ճանապարհների երթևեկելի մասը պետք է ունենա ցեմենտբետոնե կամ ասֆալտբետոնե ծածկույթ: Դրա հետ մեկտեղ III կարգի ճանապարհները կարող են ունենալ բիտումի կրկնակի մշակումով խճաքարային ծածկույթ:

Ասիական ավտոմայրուղիների ցանցի հատվածների մեծ մասի ծածկույթը վնասվում է անբավարար կրողունակությունից: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է մանրամասն սահմանել ծածկույթի վրա հաշվարկային բեռնվածությունը, որպեսզի չթույլատրվի ճանապարհային ծածկույթի վնասումը, և, վերջին հաշվով, կրճատվեն ճանապարհի պահպանման ծախսերը:

Դրա հետ մեկտեղ ճանապարհային ծածկույթի նախագծման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին.

ա) բեռնվածությունը սռնու վրա,

բ) երթևեկության ինտենսիվությունը,

գ) ծածկույթի հիմքում և հողի շերտում օգտագործվելիք նյութերի որակը (քանի որ շինարարական նյութերի որակը առանձին երկրներում տարբեր է, ուստի ճանապարհային ծածկույթների հաշվարկման հրահանգը չի մտցվել Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի նախագծման նորմերի մեջ):

7. Հաշվարկային բեռնվածությունը

Նախագծային բեռնվածությունները (առավելագույն բեռնվածությունները սռնիների վրա) պետք է սահմանել` հաշվի առնելով ծանր տրանսպորտային միջոցների և հատկապես բեռնարկղերի փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների ավելացումը: Ճանապարհների վաղաժամ վնասումը կանխարգելելու և նրանց պահպանման ծախսերը կրճատելու համար Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցը պետք է ունենա ճանապարհային ծածկույթների բաձր կրողունակություն:

Կառույցների նախագծման նպատակով նվազագույն բեռնվածության համար հարկավոր է կիրառել HS 20-44 նվազագույն բեռնվածությունը, ինչը միջազգային չափանիշ է, որը համապատասխանում է լրիվ բեռնված կցորդի առաջացրած բեռնվածությանը:

8. Կամրջատակի չափսերը

Կամրջատակի նվազագույն չափսը պետք է կազմի 4.5 մ, ինչը միջազգային չափանիշի (ISO) բեռնարկղերի անվտանգ փոխադրման պահանջ է: Միաժամանակ, այն դեպքերում, երբ անհնար է ապահովել կամրջատակի բավարար չափսը առկա շինությունների, օրինակ` կամուրջների վերակառուցման բարձր արժեքի պատճառով, կարելի է օգտագործել ցածր նստեցվածքով կցորդներ:

9. Շրջակա միջավայր

Նոր ճանապարհների շինարարության նախագծման ժամանակ պետք է, ներպետական նորմերին համապատասխան, կատարվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում: Ցանկալի է նաև ընդլայնել այդ դրույթը` նախատեսելով այդ գնահատականը գոյություն ունեցող ավտոմոբիլային ճանապարհների վերակառուցման կամ ժամանակակից չափանիշներին խիստ համապատասխանեցման ժամանակ:

10. Ճանապարհային երթևեկության անվտանգությունը

Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի զարգացման ժամանակ Կողմերը մեծ ուշադրություն են դարձնում ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներին:

Հավելված III

Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի ճանաչումը և նշագրումը

1. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի ճանաչման և նշագրման համար օգտագործվող նշանն ունի քառանկյուն ձև:

2. Այդ նշանը կազմված է AH տառերից, որոնց, որպես կանոն, հաջորդում է արաբական թվերով նշված երթուղու համարը:

3. Նշանն ունի սպիտակ կամ սև գրառում. այն կարող է ամրացվել այլ նշանների կամ համատեղվել դրանց հետ:

4. Նշանը պետք է ունենա այնպիսի չափսեր, որ մեծ արագությամբ երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը կարողանա հեշտությամբ ճանաչել և հասկանալ այդ նշանը:

5. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի ճանաչման և նշագրման համար նախատեսված նշանը չի բացառում այնպիսի նշանի օգտագործման հնարավորությունը, որը, ազգային ստանդարտների համաձայն, նշանակում է ճանապարհ:

6. Ասիական ավտոմոբիլային մայրուղիների երթուղիների համարներն ընդգրկվում են տվյալ պետության ցուցանշանների համակարգում (կամ միացվում են այդ համակարգին): Համարների նշումով նշանը կարող է տեղադրվել ինչպես յուրաքանչյուր մուտքից կամ հանգույցից առաջ, այնպես էլ նրանցից հետո:

7. Այն դեպքում, երբ պետությունները ինչպես Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի միջկառավարական Համաձայնագրի, այնպես էլ Միջազգային մայրուղիների մասին Եվրոպական համաձայնագրի Կողմեր են, երթուղիները նշվում են կամ Ասիական ավտոմոբիլային մայրուղիների երթուղիների նշաններով, կամ Եվրոպական միջազգային ավտոմայրուղիների նշաններով, կամ և առաջիններով, և երկրորդներով` Կողմերի հայեցողությամբ:

8. Եթե Ասիական ավտոմոբիլային մայրուղիների երթուղին փոխվում է մեկ այլ երթուղու կամ հատում է այլ երթուղի, ապա առաջարկվում է նշել Ասիական ավտոմոբիլային մայրուղիների երթուղիների համապատասխան համարները նման մուտքից կամ հանգույցից առաջ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 05.09.2005թ.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։