Հոդված 6. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը
Հոդված 6. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում իննսուներորդ օրը` այն օրվանից սկսած, երբ առնվազն ութ (8) պետությունների կառավարությունները համաձայնում են սույն Համաձայնագիրն իրենց համար պարտադիր լինելուն` 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
2. Յուրաքանչյուր պետության նկատմամբ, որը, Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պայմանների կատարման օրվանից սկսած, վերջնականապես կստորագրի կամ ի պահ կհանձնի վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը, Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այդ պետության համար նշված փաստաթուղթը վերջնական ստորագրելուց կամ այն ի պահ հանձնելուց իննսուն (90) օր հետո: