Հոդված 8. Սույն Համաձայնագրի հիմնական տեքստում ուղղումներ կատարելու ընթացակարգը
Հոդված 8. Սույն Համաձայնագրի հիմնական տեքստում ուղղումներ կատարելու ընթացակարգը
1. Սույն Համաձայնագրի հիմնական տեքստում կարող են ուղղումներ կատարվել սույն հոդվածում նշված ընթացակարգերին համապատասխան:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է ուղղումներ կատարել սույն Համաձայնագրում:
3. Առաջարկվող յուրաքանչյուր փոփոխության տեքստ քարտուղարության կողմից ուղարկվում է Ասիական ավտոմոբիլային մայրուղիների աշխատանքային խմբի բոլոր անդամներին աշխատանքային խմբի այն խորհրդակցությունից առնվազն քառասունհինգ (45) օր առաջ, որի ժամանակ առաջարկվում է ընդունել այդ ուղղումը:
4. Փոփոխությունը հաստատվում է Ասիական ավտոմոբիլային մայրուղիների աշխատանքային խմբի կողմից` ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմերի երկու երրորդ մեծամասնությամբ: Հաստատված ուղղումը քարտուղարությունն ուղարկում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն էլ ուղարկում է այն բոլոր Կողմերին` ընդունելու համար:
5. Սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան ընդունված ուղղումն ուժի մեջ է մտնում Կողմերի երկու երրորդի կողմից այն ընդունվելուց տասներկու (12) ամիս հետո: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում բոլոր Կողմերի համար` բացառությամբ այն Կողմերի, որոնք ուժի մտնելուց առաջ հայտնել են այն մասին, որ իրենք չեն ընդունում այդ ուղղումը: Ցանկացած Կողմ, որը հայտնել է այն մասին, որ չի ընդունում սույն կետին համապատասխան ընդունված ուղղումը, կարող է դրանից հետո` ցանկացած ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնել այդ ուղղումն ընդունելու մասին փաստաթուղթը: Այդ պետության համար ուղղումն ուժի մեջ է մտնում նշված փաստաթուղթն ի պահ հանձնելուց տասներկու (12) ամիս հետո: