Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Համաձայնագրի շրջանակները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Համաձայնագրի շրջանակները

Սույն Համաձայնագրում սահմանվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության միջև տեխնիկական, ֆինանսական և հումանիտար համագործակցության բոլոր տեսակների ընդհանուր պայմանները:

Այդ պայմանները պետք է կիրառվեն զարգացմանն ուղղված համագործակցության նախագծերի/ծրագրերի նկատմամբ, որոնք համաձայնեցված են Կողմերի միջև` համաձայն 5-րդ հոդվածի:

Կողմերը իրենց համապատասխան ազգային օրենսդրության շրջանակներում կխրախուսեն Հայաստանի Հանրապետությունում համագործակցության նախագծերի/ծրագրերի իրականացումը: Այդ նախագծերը/ծրագրերը պետք է համալրեն զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը:

Հայաստանի Հանրապետությունը նշված պայմանները պետք է կիրառի նաև Շվեյցարիայի Համադաշնության կողմից համաֆինանսավորվող` տարածաշրջանային զարգացմանն ուղղված համագործակցության նախագծերից/ծրագրերից կամ միջազգային կազմակերպությունների միջոցով Շվեյցարիայի Համադաշնության կողմից համաֆինանսավորվող նախագծերից/ծրագրերից բխող` ազգային միջոցառումների նկատմամբ` սույն Համաձայնագրին հստակ հղում անելու պայմանով:

Սույն Համաձայնագիրը հետագայում կդյուրացնի Շվեյցարիայի Համադաշնության կողմից տրամադրվող հումանիտար և արտակարգ օգնությունը Հայաստանի Հանրապետությանը, եթե Հայաստանի Հանրապետությունը խնդրանք ներկայացնի:

Սույն Համաձայնագրի նպատակն է ստեղծել վերոհիշյալ նախագծերի/ծրագրերի իրականացման համար կանոնների և ընթացակարգերի համապատասխան դաշտ:

Այլ դոնորների կողմից ֆինանսավորվող նախագծերի/ծրագրերի կրկնօրինակումից և համընկնումից խուսափելու և համոզվելու համար, որ նախագծերը/ծրագրերը առավելագույնս արդյունավետ են,Կողմերը պետք է տրամադրեն և ընդունեն ցանկացած տեղեկատվություն, որը անհրաժեշտ է արդյունավետ համակարգում ապահովելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։