Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Եզրափակիչ դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Եզրափակիչ դրույթներ

9.1 Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի դրա համար անհրաժեշտ` երկու Կառավարությունների կողմից ներքին ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումների փոխանակման օրվանից: Համաձայնագիրը ուժի մեջ կմնա հինգ տարի: Այս ժամանակահատվածից հետո Համաձայնագիրը ամեն տարի ինքնաբերաբար կերկարաձգվի: Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել ցանկացած ժամանակ` Կառավարություններից որևէ մեկի կողմից դրա մասին վեց ամիս առաջ գրավոր ծանուցվելու միջոցով:

Սույն Համաձայնագրի դադարեցման դեպքում դրա դրույթները պետք է շարունակեն կիրառվել բոլոր այն Ծրագրերի նկատմամբ, որոնք համաձայնեցվել են մինչև նրա դադարեցումը:

9.2 Եթե այն կարևոր տարրերը, որոնց մասին հիշատակվում է 1-ին հոդվածում, չեն հարգվում, ապա Կողմերից մեկը կամ երկուսը կարող են համապատասխան միջոցներ ձեռնարկել: Մինչև նման միջոցներ ձեռնարկելը, բացառությամբ հույժ հրատապ դեպքերի, միջոցներ ձեռնարկող Կողմը պետք է մյուս Կողմին տրամադրի ողջ տեղեկատվությունը, որը անհրաժեշտ է իրավիճակը խորը ուսումնասիրելու համար՝ լուծում գտնելու նպատակով:

Միջոցների ընտրության հարցում նախապատվությունը պետք է տալ նրանց, որոնք նվազագույն չափով են խաթարում սույն Համաձայնագրի գործողությունը: Նման միջոցների մասին պետք է անհապաղ ծանուցվի մյուս Կողմը:

Սույն Համաձայնագիրը ճիշտ մեկնաբանելու և գործնականորեն կիրառելու նպատակներով Կողմերը համաձայնում են, որ 9-րդ հոդվածի 9.2-րդ կետի 1-ին պարբերության մեջ հիշատակված «հույժ հրատապ» հասկացությունը կգործի, եթե Կողմերից մեկը կոպիտ կերպով խախտի 1-ին հոդվածում նշված որևէ կարևոր տարր կամ սույն Համաձայնագրի որևէ նպատակ:

9.3 Կողմերը համաձայնում են դիվանագիտական միջոցներով կարգավորել որևէ վեճ, որը կարող է ծագել սույն Համաձայնագրի կիրառումից:

9.4 Սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխություն կամ ուղղում պետք է կատարվի գրավոր` երկու Կառավարությունների համաձայնությամբ: Փոփոխությունը կամ ուղղումը պետք է ձևակերպվի առանձին արձանագրությամբ, որն ուժի մեջ կմտնի սույն հոդվածի 9.1-րդ կետում նախատեսված ընթացակարգին համապատասխան:

Կատարված է Երևան քաղաքում 2004 թվականի ապրիլի 3-ին, երեք բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ֆրանսերեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են: Տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տարբերակին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 25.11.2004թ.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։