Հոդված 3. Սահմանումներ
Հոդված 3. Սահմանումներ
Սույն Համաձայնագրի ներքո իրականացվող առանձին նախագծերը/ծրագրերը և համատեղ այլ միջոցառումները այսուհետ կանվանվեն Ծրագրեր:
Սույն Համաձայնագրի նպատակներով «իրականացնող մարմիններ» տերմինը նշանակում է` ցանկացած պետական մարմին և պետական կամ մասնավոր միավորում, ինչպես նաև ցանկացած կազմակերպություն՝ պետական կամ մասնավոր, որն ընդունելի է համարվել երկու Կողմերի կողմից և Շվեյցարիայի Համադաշնության կողմից լիազորված է` իրականացնելու 8-րդ հոդվածի 8.1-րդ կետում նշված առանձին Ծրագրերը:
Շվեյցարիայի Համադաշնության` Ծրագրեր իրականացնելու համար լիազորված իրականացնող մարմինների կողմից կարճ ժամկետով և երկար ժամկետով նշանակված փորձագետները և խորհրդատուները այսուհետ կանվանվեն անձնակազմ:
Սույն Համաձայնագրի նպատակներով ապրանքներ տերմինը նշանակում է` ապրանքներ, նյութեր, փոխադրամիջոցներ, մեքենաներ, սարքավորումներ և այլ ապրանքներ, որոնք Համաձայնագրով նախատեսված Ծրագրերի համար տրամադրվում են Շվեյցարիայի Համադաշնության կամ իրականացնող մարմինների կողմից, կամ ցանկացած այլ ապրանք, որը առաքվել է Հայաստանի Հանրապետություն 5-րդ հոդվածի 5.1-րդ կետում նշված Ծրագրերին վերաբերող առանձին համաձայնությունների համաձայն: