Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Համագործակցության ձևերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Համագործակցության ձևերը

Մ ա ս 1

ՁԵՎերը

4.1 Համագործակցությունը կիրականացվի տեխնիկական, ֆինանսական և տնտեսական օգնության, ինչպես նաև հումանիտար և արտակարգ օգնության ձևով, որոնց դեպքում կարող են միաժամանակ կիրառվել մեկ կամ ավելի ձևեր:

4.2 Համագործակցությունը կիրականացվի դրամաշնորհների (բնեղեն, ծառայություններ կամ ֆինանսական միջոցներ) կամ արտոնյալ վարկերի տրամադրման կամ հավասար մասնակցության ձևով:

4.3 Համագործակցությունը կարող է իրականացվել երկկողմ հիմքի վրա կամ այլ դոնորների կամ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով:

4.4 Օգնությունը կարող է փոխանցվել մասնավոր կամ պետական կազմակերպությունների և հաստատությունների միջոցով՝ անկախ նրանից` դրանք ազգային են, թե միջազգային կամ բազմակողմ:

Մ ա ս 2

Տեխնիկական օգնություն

4.5 Տեխնիկական օգնությունը կտրամադրվի «նոու-հաու» փոխանցումների ձևով՝ վերապատրաստման և խորհրդատվության միջոցով կամ Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ծառայություններ տրամադրելու կամ նյութեր և սարքավորումներ մատակարարելու ձևով:

4.6 Տեխնիկական օգնությունը կարող է ունենալ հետևյալ ձևերը.

ա) հատկացումներ դրամաշնորհների տեսքով,

բ) ապրանքների և ծառայությունների տրամադրում,

գ) տեղական կամ օտարերկրյա անձնակազմի տրամադրում,

դ) Հայաստանի Հանրապետությունում, Շվեյցարիայի Համադաշնությունում կամ երրորդ երկրում ուսման կամ վերապատրաստման համար կրթաթոշակների տրամադրում,

ե) երկու Կողմերի կողմից փոխադարձաբար համաձայնեցված ցանկացած այլ ձև:

4.7 Տեխնիկական օգնության Ծրագրերը ընդհանուր առմամբ կիրականացվեն անհատույց` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կապված են տնտեսական գործունեություն իրականացնելու հետ:

Մ ա ս 3

Ֆինանսական ԵՎ տնտեսական օգնություն

4.8 Ֆինանսական և տնտեսական օգնությունը կիրականացվի շվեյցարական ծագում ունեցող ապրանքների և ծառայությունների ֆինանսավորման ձևով, որոնք նախատեսված են զարգացման առաջնահերթ ծրագրերի իրականացման կամ ֆինանսական միջնորդների կապիտալին հատկացումներ կատարելու ձևով: Այլընտրանքային ձևերը կհանդիսանան առանձին քննարկումների առարկա:

4.9 Կախված առանձին դեպքից` ֆինանսական և տնտեսական օգնությունը կտրամադրվի դրամաշնորհների, վարկերի ձևով կամ այս երկու ձևերի համադրությամբ՝ երկու Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

4.10 Հատուկ շեշտ կդրվի այն ծրագրերի վրա, որոնք կնպաստեն տնտեսությունում առաջացող մասնավոր հատվածի զարգացմանը:

Մ ա ս 4

Հումանիտար օգնություն

4.11 Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող հումանիտար օգնությունը կիրականացվի շվեյցարական կողմից ապրանքների, ծառայությունների տրամադրման, փորձագիտական և ֆինանսական աջակցության ձևերով:

4.12 Հումանիտար օգնության ծրագրերը ուղղված կլինեն Հայաստանի հասարակության ամենախոցելի խմբերին և միաժամանակ կնպաստեն տեղական և հանրապետական հումանիտար կազմակերպությունների հնարավորությունների զարգացմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։