Հոդված 5. Կիրառում
Հոդված 5. Կիրառում
5.1 Սույն Համաձայնագրի դրույթները պետք է կիրառվեն.
ա) երկու Կողմերի կողմից համաձայնեցված Ծրագրերի նկատմամբ,
բ) այն Ծրագրերի նկատմամբ, որոնք իրականացվում են յուրաքանչյուր երկրի հանրային կամ մասնավոր միավորումների կամ հաստատությունների հետ, որոնց նկատմամբ երկու Կողմերը կամ նրանց լիազոր ներկայացուցիչները փոխադարձաբար համաձայնել են mutatis mutandis կիրառել 6-րդ հոդվածի դրույթները,
գ) մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը ընթացքի մեջ գտնվող կամ նախապատրաստվող Ծրագրերի նկատմամբ:
5.2 Շվեյցարական կողմը կարող է իր պարտականությունների կատարումը հանձնարարել իրականացնող մարմնին:
5.3 Սույն Համաձայնագրի դրույթները հավասարապես կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում շվեյցարական հումանիտար օգնության, արտակարգ իրավիճակների դեպքում օգնության նկատմամբ, որոնք կտրամադրվեն մարդկանց առջև ծառացած դժվարությունների դեպքում: