Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Հակակոռուպցիոն դրույթ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Հակակոռուպցիոն դրույթ

Կողմերը շահագրգռված են կոռուպցիայի դեմ պայքարի գործում, որը վտանգում է լավ կառավարումը և զարգացման համար անհրաժեշտ միջոցների նպատակային օգտագործումը, արդար և բաց մրցակցությունը, որի հիմքում ընկած են գնի և որակի գործոնները: Հետևաբար, նրանք հայտարարում են իրենց մտադրության մասին` միավորելու իրենց ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի գործում, մասնավորապես, հայտարարելով, որ ցանկացած առաջարկ, նվիրատվություն, վճարում, վարձատրություն կամ ցանկացած տեսակի շահույթ, որը կարող է համարվել անօրինական գործողություն կամ կոռուպցիայի դրսևորում, չի տրամադրվել կամ չի տրամադրվի ուղղակիորեն կամ անուղղակի ձևով որևէ անձի սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում: Նմանատիպ ցանկացած գործողություն բավարար հիմքեր է ստեղծում սույն Համաձայնագրի, մատակարարումների կամ դրանց արդյունքում առաջացող վարձատրությունների արդարացված չեղյալ հայտարարման կամ գործող օրենսդրությամբ նախատեսված որևէ այլ ուղղիչ միջոց ձեռնարկելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։