Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Համակարգումը և ընթացակարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Համակարգումը և ընթացակարգը

8.1 Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր Ծրագիր պետք է այդ Ծրագրի կողմերի միջև լինի առանձին համաձայնագրի առարկա, որում մանրամասն կսահմանվեն Ծրագրի յուրաքանչյուր կողմի իրավունքները և պարտավորությունները: Ծրագրերի կողմերը պետք է կանոնավոր կերպով տեխնիկական մակարդակի վրա տեսակետներ փոխանակեն սույն Համաձայնագրի ներքո ֆինանսավորվող Ծրագրերի իրականացման առաջընթացի մասին:

8.2 Կողմերը պետք է միմյանց լիարժեք տեղեկացնեն սույն Համաձայնագրի շրջանակներում նախաձեռնվող Ծրագրերի վերաբերյալ:

8.3 Հայկական կողմից ընդհանուր համակարգումը կապահովվի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից, որը գործում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից:

8.4 Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով շվեյցարական կողմը ներկայացնում են՝

ա) Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի զարգացման և համագործակցության Շվեյցարիայի գործակալությունը (ԶՀՇԳ),

բ) հանրային տնտեսության դաշնային դեպարտամենտի Շվեյցարիայի տնտեսական հարցերի պետական քարտուղարությունը:

8.5 Զարգացման և համագործակցության գործակալության համագործակցության գրասենյակը Թբիլիսիում (Վրաստան) կամ լիազորված ցանկացած ենթագրասենյակը Երևանում կապի մեջ կլինեն Հայաստանի մարմինների հետ` Ծրագրերի համակարգման, իրականացման և մոնիտորինգի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։