Հոդված 12. Համագործակցության համակարգումը
Հոդված 12. Համագործակցության համակարգումը
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի համագործակցության միջոցառումների համակարգումը դրվում է Կողմերի հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումների վրա, որոնք կարող են միմյանց հետ հարաբերություն ունենալ անմիջականորեն.
ա) հայկական կողմից՝ միջազգային իրավական հարաբերությունների վարչության վրա.
բ) ռուսական կողմից՝ միջազգային համագործակցության դեպարտամենտի վրա:
2. Անհրաժեշտության դեպքում Կողմերը որոշում են իրենց այլ կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք՝ ի կատարումն սույն Համաձայնագրի դրույթների, կարող են անմիջական կապեր հաստատել միմյանց հետ, և նրանց միջև կապի ուղիները:
3. Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են փոփոխություններ մտցնել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված իրենց կառուցվածքային ստորաբաժանումների ցանկերի մեջ: