Հոդված 6. Աջակցություն ցույց տալը մերժելը
Հոդված 6. Աջակցություն ցույց տալը մերժելը
1. Աջակցություն ցույց տալու մասին հարցման կատարումը ամբողջությամբ կամ մասամբ մերժվում է, եթե հայցվող Կողմը գտնում է, որ դրա կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ այլ էական շահերին կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պայմանագրերին:
2. Հնարավորության դեպքում, հայցվող Կողմը՝ նախքան աջակցություն ցույց տալը մերժելու մասին որոշում կայացնելը, խորհրդատվություններ է անցկացնում հայցող Կողմի հետ՝ այն հարցը քննելու համար, թե կարող է արդյոք աջակցությունը ցույց տրվել այն պայմանների պահպանմամբ, որոնք հայցվող Կողմն անհրաժեշտ է համարում: Առաջադրված պայմանների հետ համաձայնելու դեպքում, հայցող Կողմն ապահովում է դրանց պահպանումը:
3. Հայցող Կողմը գրավոր ծանուցվում է հարցման կատարումը լրիվ կամ մասնակի մերժելու մասին՝ մերժման պատճառի նշումով: