Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Համագործակցության ձևերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Համագործակցության ձևերը

Սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթների կատարման նպատակով, Կողմերի համագործակցությունը իրականացվում է հետևյալ ձևերով.

աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում՝ ճանաչողական այցեր, ստաժավորումներ, խորհրդատվություններ և սեմինարներ անցկացնելու միջոցով.

օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև գերատեսչական հրատարակումների և մեթոդական նյութերի կանոնավոր փոխանակում.

համատեղ գիտական հետազոտությունների, գիտական և գիտագործնական խորհրդաժողովների անցկացում, գիտական հրատարակումների պատրաստում.

օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման տեղեկատվական ապահովման գործում աջակցության ցուցաբերում, այդ թվում՝ իրավական կարգավորումների և միջազգային համագործակցության ոլորտում արտասահմանյան փորձի մասին նյութերի տրամադրման միջոցով, որոնք վերաբերում են ենթադրվող օրինագծի առարկային.

արդարադատության մարմինների և հիմնարկների համար կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման գործում փոխգործակցություն, այդ թվում՝ դասախոսություններ և սեմինարներ անցկացնելու, համատեղ ուսումնական հրատարակումներ պատրաստելու միջոցով.

Կողմերի գործունեության հարցերով տեղեկատվության, ինչպես նաև՝ փոխշահավետության հիման վրա, ուսումնական գրականության և գիտական հրատարակումների փոխանակում.

իրենց պետությունների գործող և գործած օրենսդրության մասին հարցումների կատարում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։