Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Համագործակցության հիմնական ուղղությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Համագործակցության հիմնական ուղղությունները

Կողմերը համագործակցում են հետևյալ ուղղություններով.

արդարադատության ոլորտում պետական քաղաքականության ձևավորում և իրականացում.

անձի և պետության իրավունքների և օրինական շահերի ապահովում.

արդարադատության մարմինների և հիմնարկների ղեկավարում.

դատական և այլ մարմինների ակտերի կատարման ապահովում.

քրեական պատիժների կատարման կազմակերպում և ապահովում.

օրենսդրական գործունեության մեթոդական ապահովում.

իրավական տեղեկատվական համակարգերի զարգացում.

արդարադատության մարմիններում ու հիմնարկներում գրանցամատյանների վարման և ակտերի գրանցման կազմակերպում.

բնակչությանը իրավաբանական օգնության կազմակերպում.

արդարադատության մարմինների ու հիմնարկների համար կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով գիտահետազոտական գործունեություն.

միջազգային պարտավորությունների կատարման կազմակերպում և ապահովում՝ քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին միջազգային պայմանագրերին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։