Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Աջակցություն ցույց տալու վերաբերյալ հարցումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Աջակցություն ցույց տալու վերաբերյալ հարցումները

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է շահագրգիռ Կողմի հարցումների հիման վրա կամ այն Կողմի նախաձեռնությամբ, որը գտնում է, որ առաջարկվող աջակցությունը կամ համատեղ միջոցառումը հետաքրքրություն է ներկայացնում մյուս Կողմի համար:

2. Հարցումը կամ նախաձեռնողական առաջարկությունն ուղարկվում են գրավոր, սակայն անհետաձգելի դեպքերում դրանք կարող են փոխանցվել բանավոր՝ հետագայում եռօրյա ժամկետում պարտադիր գրավոր հաստատելու պայմանով, այդ թվում՝ տեքստի փոխանցման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

Հարցման իսկության մեջ կասկած առաջանալու դեպքում կարող է պահանջվել դրա հաստատումը:

3. Աջակցություն ցույց տալու մասին հարցումը պետք է պարունակի՝

աջակցություն հայցող մարմնի և հայցվող մարմնի անվանումը.

գործի էության շարադրանքը.

հարցման նպատակի և հիմնավորման նշումը.

հայցվող աջակցության բովանդակության նկարագրությունը.

ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել հարցման պատշաճ կատարման համար:

4. Աջակցություն ցույց տալու մասին հարցումը, որը փոխանցվել կամ հաստատվել է գրավոր, ստորագրվում է հայցող մարմնի ստորաբաժանման ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։