Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Հարցման կատարումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Հարցման կատարումը

1. Հայցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հարցումն արագ և ըստ հնարավորին առավել լրիվ կատարելու համար:

Հայցող Կողմն անհապաղ ծանուցվում է այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում են հարցման կատարմանը կամ էապես ձգձգում են դրա կատարումը:

2. Եթե հարցման կատարումը չի մտնում հայցվող Կողմի իրավասության մեջ, ապա այդ մասին նա անհապաղ տեղեկացնում է հայցող Կողմին և՝ վերջինիս խնդրանքով, այն փոխանցում է իր պետության իրավասու մարմնին:

3. Հայցվող Կողմն իրավունք ունի պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք՝ նրա կարծիքով, անհրաժեշտ են հարցման պատշաճ կատարման համար:

4. Հարցումը կատարելիս կիրառվում է հայցվող Կողմի պետության օրենսդրությունը, սակայն հայցող Կողմի խնդրանքով կարող է կիրառվել նրա պետության օրենսդրությունը, եթե դա չի հակասում հայցվող Կողմի պետության օրենսդրության հիմնական սկզբունքներին կամ միջազգային պարտավորություններին:

5. Եթե հայցվող Կողմը գտնում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խոչընդոտել իր երկրում իրականացվող վարույթին, այն կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը կապել խորհրդակցելուց հետո հայցող Կողմի հետ համաձայնեցված անհրաժեշտ պայմանների պահպանման հետ: Եթե հայցող Կողմը համաձայն է առաջարկված պայմաններով իրեն աջակցություն ցույց տալու հետ, ապա նա ապահովում է այդ պայմանների պահպանումը:

6. Հայցվող Կողմը՝ հայցող Կողմի խնդրանքով, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հարցումն ստանալու, հարցման բովանդակության և դրան ուղեկցող փաստաթղթերի, ինչպես նաև աջակցություն ցույց տալու փաստի գաղտնիությունը ապահովելու համար:

Առանց գաղտնիությունը պահպանելու հարցման կատարման անհնարինության դեպքում, այդ մասին հայցվող Կողմը տեղեկացնում է հայցող Կողմին, որը որոշում է՝ նպատակահարմար է արդյոք հարցումը կատարել այդպիսի պայմաններով:

7. Հայցվող Կողմը՝ ըստ հնարավորին առավել կարճ ժամկետներում, հայցող Կողմին տեղեկացնում է հարցման կատարման արդյունքների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։