Հոդված 8. Ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործման սահմանափակումները
Հոդված 8. Ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործման սահմանափակումները
1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը, եթե դրանք գաղտնիության ռեժիմ ունեն կամ փոխանցող Կողմը անցանկալի է համարում դրանց հրապարակումը: Նման տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիության աստիճանը որոշում է փոխանցող Կողմը:
2. Սույն Համաձայնագրի հիման վրա ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը՝ առանց դրանք ներկայացնող Կողմի համաձայնության, չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան նրանք, ըստ որոնց հայցվել և ներկայացվել են, եթե միայն դրանք փոխանցած Կողմի պետությունում հանրամատչելի չեն համարվում:
3. Սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմի ստացած փաստաթղթերը երրորդ կողմին փոխանցելու համար փոխանցող Կողմի նախնական համաձայնությունը չի պահանջվում, եթե այդ Կողմի պետությունում դրանք հանրամատչելի են համարվում և եթե փոխանցման ժամանակ նա այդպիսի պայման չի առաջադրել:
4. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում հարցման կատարման միջոցով ստացված տեղեկատվության և փաստաթղթերի օգտագործումը կամ հրապարակումը, եթե հայցող Կողմի պետության օրենքներով նման եղանակով գործելու պարտավորություն է նախատեսված: Հայցող Կողմը նախօրոք հայցվող Կողմին ծանուցում է նման տեղեկատվության և փաստաթղթերի հնարավոր և հավանական օգտագործման կամ հրապարակման մասին: