Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, ընդ որում`
1) սույն օրենքով սահմանված կարգով առաջին հայտարարագրերը հայտարարատուները ներկայացնում են 2007 թվականի համար` 2008 թվականի ապրիլի 15-ից ոչ ուշ,
2) սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասը և 22-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում 2007 թվականի հունվարի 1-ից,
3) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողները 2006 թվականի հայտարարագրերը ներկայացնում են «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-212 օրենքով սահմանված կարգով:
2. 2008 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-212 օրենքը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2006 թ. հուլիսի 29
Երևան
ՀՕ-164-Ն