Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-08-19-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

Հոդված 4. Հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջները

1. Հայտարարագիրը հայտարարատու ֆիզիկական անձի կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի կողմից լրացվում է գրիչով կամ մեքենագրական տեքստով կամ հաշվողական (համակարգչային) տեխնիկայի միջոցով:

2. Հայտարարատուն ստորագրում է հայտարարագրի բոլոր էջերը:

3. Հայտարարատուի կողմից կատարված ուղղումները հավաստվում են վերջինիս ստորագրությամբ:

4. Հայտարարագրի լրացման ենթակա տվյալները հայտարարատուն պետք է լրացնի ամբողջությամբ՝ եթե այլ բան նախատեսված չէ կառավարության կողմից:

5. Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը, սեփականատերերի համաձայնությամբ, հայտարարագրում է սեփականատերերից մեկը: Ընդհանուր համատեղ սեփականատերերից յուրաքանչյուրը հայտարարագրում արտացոլում է եկամտի այն մասը, որը փաստացի ստացել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարումից կամ օգտագործումից (այդ թվում՝ որպես արտադրության միջոց օգտագործումից):

6. Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատու հայտարարագրում նշում է իր բաժնեմասի չափով:

7. Հայտարարատուն հայտարարագրում է իրեն և իր խնամարկյալին սեփականության (այդ թվում՝ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային) իրավունքով պատկանող (այսուհետ՝ սեփականության իրավունքով պատկանող) գույքը և եկամուտները:

8. Արտարժույթով արտահայտված գումարը հայտարարատուն հայտարարագրում արտացոլում է արտարժույթի անվանական արժեքով:

9. Բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ բնամթերքով պահանջի իրավունքն արտացոլվում է կառավարության սահմանած կարգով:

10. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտը հայտարարագրում է Հայաստանի Հանրապետությունում և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս ունեցած գույքը և (կամ) ստացած եկամուտը:

11. Ոչ ռեզիդենտը հայտարարագրում է Հայաստանի Հանրապետությունում ունեցած գույքը և (կամ) Հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտը:

12. Սույն հոդվածի հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մասերի դրույթները չեն տարածվում բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման և պահպանման համար նախատեսված այն տարածքների, շինությունների, գույքի և այլ գույքային իրավունքների վրա, որոնք ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շինության բոլոր սեփականատերերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։