Հոդված 13
Հոդված 13.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) 1998 թվականին, անհրաժեշտության դեպքում, սույն օրենքի 1 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք ըստ սույն օրենքի 6 հոդվածով հաստատված ծախսերի գործառնական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի կրճատում 15 տոկոսի չափով, ավելացում` 30 տոկոսի չափով.
բ) 1998 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից սույն օրենքի 2 հոդվածով նախատեսվածից ավել ստացված միջոցները, բայց սույն օրենքի 4-րդ հավելվածով սահմանված ծավալից ոչ ավելի, ուղղել հիշյալ հավելվածով սահմանված ծախսերի ֆինանսավորմանը.
գ) Եվրոմիության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների մարման նպատակով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից գոյացած միջոցներից հատկացնել 5,5 միլիարդ դրամ:
(13-րդ հոդվածը լրաց. 01.12.98 ՀՕ-263)