Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9.

Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով սույն օրենքի 6 և 7 հոդվածներում նախատեսված համամասնությունները.

բ) ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2-րդ կետին համապատասխան կատարվող վերաբաշխումները չեն կարող գերազանցել հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 7 տոկոսը.

գ) Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման համար 100 տոկոսով ամրագրվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 3-րդ կետի առաջին մասի 1.1 կետի «ե», «զ» ենթակետերով թվարկված Երևան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները.

դ) սույն հոդվածի «գ» կետով հաստատված աղբյուրներից գոյացող միջոցներից ֆինանսավորվում են Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ուղղությունները` սույն օրենքի 2-րդ հավելվածի համաձայն.

ե) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդի օգտագործման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։