Հոդված 15
Հոդված 15.
Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի փաստացի ստացված մուտքերի սահմաններում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ամբողջ ծավալով ֆինանսավորվում են հետևյալ ծախսերը`
աա) պետական նպաստներ, սոցիալական և փոխհատուցման վճարներ, աշխատավարձ (դրամական բավարարում) և դրան հավասարեցված վճարներ, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության հիմնադրամին կատարվող մասհանումները,
աբ) պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման և մարման ծախսերը,
ագ) ռազմական և ազգային անվտանգության կարիքների սպասարկման գծով ծախսերը,
ադ) միջպետական համաձայնագրերի համապատասխան կատարվող վճարումները,
աե) համայնքների բյուջեներին տրվող դոտացիաները.
բ) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը երկարաձգել 1997 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ԼՂՀ-ին հատկացված վարկի մարումը` 6,064.1 միլիոն դրամ գումարով.
գ) հաստատել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդի օգտագործման կարգը.
դ) հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող դոտացիաների չափը` ըստ առանձին համայնքների: