Հոդված 10
Հոդված 10.
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության աշխատակիցների նյութական խրախուսման ֆոնդը ձևավորվում է հարկային տեսչության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումներով և վերստուգումներով` հարկերը թաքցնելու հետևանքով գանձված գումարներից տասը տոկոսի մասհանումների հաշվին: Ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով, իսկ ֆոնդի միջոցները, յուրաքանչյուր ամիս ներկայացվող հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պահպանման և կապիտալ ծախսերի հոդվածներում` որպես համապատասխան ծախս: