Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 11. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, օգտագործման և իրացման սահմանափակումները

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 11. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, օգտագործման և իրացման սահմանափակումները

(վերնագիրը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

1. Արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր և կեղծված նյութեր և վտանգավոր ու կեղծված սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ:

2. Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը կամ վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները վերաբերում են խմբաքանակի մի մասին, ապա տվյալ խմբաքանակի մեջ մտնող սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը կամ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներն ամբողջությամբ համարվում են վտանգավոր (եթե փորձաքննությամբ չի հիմնավորվել խմբաքանակի մնացած մասի անվտանգ լինելը):

3. Եթե սննդամթերքի առանձին տեսականու անվտանգության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված են լրացուցիչ պահանջներ և (կամ) ցուցումներ, և սննդամթերքը համապատասխանում է դրանց, ապա տվյալ սննդամթերքը համարվում է անվտանգ միայն այդ պահանջների և (կամ) ցուցումների տեսանկյունից:

Այդպիսի սննդամթերքը նույնպես պետք է բավարարի սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

(11-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։