Հոդված 13. Սննդամթերքի անվտանգության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինների համագործակցությունը
Հոդված 13. Սննդամթերքի անվտանգության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինների համագործակցությունը
1. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում կատարած ուսումնասիրությունների, վերլուծությունների, բացահայտած խախտումների ու թերությունների, հայտնաբերած վտանգավոր սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի և սննդային հավելումների մասին տեղեկատվությունը պարբերաբար փոխանցում են միմյանց:
Սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինները «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխանության գնահատման ազգային մարմին ներկայացնում է տեղեկատվություն սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում իրականացված պետական վերահսկողության արդյունքների մասին:
Տեղեկատվությունների տրամադրման կարգերը և ձևերը սահմանում է կառավարությունը:
2. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինները սննդային թունավորումների և համաճարակների բռնկման դեպքում համատեղ մշակում և իրականացնում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: