Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-30-ից մինչև 2012-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2012-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 16. Սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքները և պարտականությունները

1. Սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը իրավունք ունեն`

ա) լիազոր մարմնից ստանալու սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերի, ինչպես նաև սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն.

բ) վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու լիազոր մարմնի և վերահսկողություն իրականացնող տեսուչի գործողությունները և որոշումները:

2. Սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են`

ա) ապահովել սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների հետ կապված գործառնությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը.

բ) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի (բացառությամբ հանրային սննդի) շտեմարանում ընդգրկելու համար կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնին տրամադրել իրենց կողմից արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի ցանկը.

գ) տրամադրել սույն օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր, ապահովել պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչների մուտքը համապատասխան արտադրամասեր, անվճար տրամադրել փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ:

Փորձաքննության համար նմուշառման կարգը սահմանում է կառավարությունը.

դ) ռիսկի վերլուծության նպատակով լիազոր մարմնին տրամադրել տվյալներ վտանգավոր սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի կամ սննդային հավելումների հետագծելիությունը որոշելու համար.

ե) լիազոր մարմնի հետ համատեղ կազմակերպել միջոցառումներ վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի կամ սննդային հավելումների հետ կապված ռիսկի կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ.

զ) իրենց գործունեության ընթացքում ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունը.

է) իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։