Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-01-ից մինչև 2012-03-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. Սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչների իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2012-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 17. Սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչների իրավունքները և պարտականությունները

1. Սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչներն իրավունք ունեն`

ա) առանց խոչընդոտների ստանալու իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, մուտք գործելու համապատասխան արտադրամասեր, պահեստային և այլ տարածքներ և վերցնելու փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ.

բ) վերահսկողության ընթացքում սննդամթերքի և սննդային հավելումների հետ կապված գործառնությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման և սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի կամ սննդային հավելումների վտանգավոր լինելու վերաբերյալ փաստացի հիմնավորված կասկածների դեպքում սույն օրենքի դրույթների և իրենց իրավասությունների շրջանակներում կիրառելու սահմանափակումներ.

գ) իրականացնելու օրենքով սահմանված այլ իրավունքներ:

2. Պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչները պարտավոր են`

ա) բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով տալ պարտադիր կատարման համար ցուցումներ և հսկողություն սահմանել դրանց իրականացման նկատմամբ.

բ) ապահովել իրենց լիազորությունների իրականացման ընթացքում ձեռք բերված առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվության գաղտնիությունը.

գ) վերահսկողության իրականացման ընթացքում անհարկի չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների բնականոն գործունեությունը.

դ) իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։