Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-01-ից մինչև 2012-03-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների անվտանգությանը, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2012-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների անվտանգությանը, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները

1. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային հավելումները պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի տեխնիկական կանոնակարգերով և (կամ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված, փաթեթավորված սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային հավելումները (բացառությամբ արտահանվողի) մակնշվում են հայերենով:

3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների մակնշումը հայերենով պետք է ներառի`

ա) անվանումը, զտաքաշը կամ ծավալը.

բ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների ցանկը.

գ) սննդամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան).

դ) արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, առանձնակի ցուցումներ պահման մասին (եթե այդպիսիք կան) և պիտանիության ժամկետը:

Պիտանիության ժամկետը կարող է չմակնշվել հետևյալ արտադրատեսակների համար`

- մշակման չենթարկված թարմ պտուղ և բանջարեղեն, ներառյալ` կարտոֆիլ,

- 10 և ավելի ծավ.% սպիրտ պարունակող ոգելից խմիչքներ,

- պինդ շաքարներ,

- քացախ,

- կերակրի աղ.

ե) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց սննդամթերքը չի կարող պատշաճորեն օգտագործվել, առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն՝ դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

զ) տվյալներ արտադրողի մասին (գտնվելու վայրը և ֆիրմային անվանումը).

է) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը.

ը) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ծագման երկիրը.

թ) ոգելից խմիչքների համար՝ ալկոհոլի պարունակության տոկոսը.

ժ) սննդամթերքի սննդային արժեքը՝ հատուկ նշանակության սննդամթերքի համար.

ժա) օրենքով սահմանված այլ տեղեկատվություն.

ժբ) «գենետիկորեն ձևափոխված սննդամթերք» մակնշումը, եթե սննդամթերքն այդպիսին է:

4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների մակնշումը հայերենով պետք է պարունակի տեղեկություններ, որոնց ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ ըստ առանձին տեսականու, սահմանում է կառավարությունը:

5. Արգելվում է շուկայահանված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը:

6. Արգելվում է պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի վերափաթեթավորումը և իրացումը` որպես սննդամթերք:

7. Սննդամթերքի և սննդային հավելումների փաթեթավորման, սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի կամ ներդրակի վրա զետեղված տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի, ամբողջական ու հավաստի:

8. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների փաթեթավորումը պետք է ապահովի դրանց անվտանգությունն արտադրության և շրջանառության բոլոր փուլերում՝ համաձայն տեխնոլոգիական հրահանգի:

9. Արգելվում է վնասված փաթեթավորումով և մակնշումով սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների իրացումը:

9.1. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել և(կամ) Հայաստանի Հանրապետությունում իրացնել կամ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործել սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող նյութեր և սննդային հավելումներ, անկախ այն հանգամանքից, թե պիտանիության ժամկետի նշումը որ լեզվով է կատարված, որոնց`

ա) պիտանիության ժամկետն անցած է.

բ) ընդհանուր պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 30 օրից պակաս, իսկ 120 օրից պակաս պիտանիության ժամկետ ունեցող արտադրանքի դեպքում` 1/4-ից պակաս ժամկետ.

գ) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ ընթեռնելի չէ.

դ) ժամկետը կրկնակի մակնշված է, կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված է, և նշված է պիտանիության նոր ժամկետ:

Սույն մասի «բ» կետի պահանջը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների վրա:

9.2. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների հայերեն մակնշումը փակցնել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:

10. Սույն հոդվածի երկրորդ-իններորդ մասերի դրույթները չեն տարածվում հանրային սննդի ոլորտում արտադրվող և տեղում իրացվող սննդամթերքի վրա:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.09.11 ՀՕ-252-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։