Հոդված 15. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության պետական վերահսկողությունը
Հոդված 15. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության պետական վերահսկողությունը
(վերնագիրը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)
1. Արտադրության և շրջանառության բոլոր փուլերում սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնում է կառավարությունը՝ իր լիազորած մարմինների միջոցով:
Պետական վերահսկողությունն իրականացվում է՝
ա) սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային և այլ տարածքներին նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջների և կանոնների պահպանման նկատմամբ.
բ) սննդամթերքի արտադրության համար օգտագործվող պարենային հումքին, ջրին, օժանդակ նյութերին, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներին, սննդամթերքի հետ շփվող նյութերին և վերամշակված սննդամթերքին տեխնիկական կանոնակարգերով կամ նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջների և պահման պայմաններին ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ.
գ) տեխնոլոգիական հրահանգներում ամրագրված տեխնոլոգիական սարքավորումների և տեխնոլոգիական գործելակարգերի (ռեժիմների) ապահովման (բացառությամբ հանրային սննդի) նկատմամբ.
դ) ախտահանող նյութերի և կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցների օգտագործմանը ներկայացվող պահանջների և դրանց պահման պայմանների ապահովման նկատմամբ.
ե) մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ.
զ) օրենքով նախատեսված այլ գործընթացների նկատմամբ:
2. Սննդամթերքի անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով իրականացվող փորձարկումները կատարվում են կառավարության սահմանած կարգով մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիաներում:
4. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչները, «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, պետք է ունենան համապատասխանության գնահատման բնագավառի փորձագետի որակավորում, ինչն ամրագրվում է տվյալ պաշտոնի համար սահմանված քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում:
(15-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)