Գլուխ 2 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 10. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի տվյալների շտեմարանը
Հոդված 10. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի տվյալների շտեմարանը
1. Լիազոր մարմինը վարում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի (բացառությամբ հանրային սննդի) տվյալների շտեմարանը, որը պարունակում է արտադրվող հատուկ նշանակության սննդամթերքի անվանումը, տեսակը, հիմնական բաղադրիչները և սննդային արժեքը:
2. Հատուկ նշանակության սննդամթերքի տվյալների շտեմարանի վարման և տվյալների տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը: