Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-01-ից մինչև 2012-03-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 12. Շուկայից վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների հետկանչումը, օգտահանումը և ոչնչացումը

գործել է մինչև 2012-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 12. Շուկայից վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների հետկանչումը, օգտահանումը և ոչնչացումը

1. Վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը և վտանգավոր սննդային հավելումները ենթակա են առանձին հաշվառման ու պահման, շուկայից հետկանչման և փորձաքննության:

2. Վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութեր և վտանգավոր սննդային հավելումներ տնօրինողը դրա վտանգավոր լինելու կամ վտանգավոր լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում կամ այդ մասին տեղեկացվելուց հետո պարտավոր է անհապաղ սկսել հետկանչման գործընթաց՝ ձեռնարկելով հետևյալ քայլերը՝

ա) տվյալ խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային հավելումները ենթարկել առանձին հաշվառման ու պահման.

բ) այդ մասին տեղեկացնել տվյալ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների մատակարարին, ձեռք բերողին և լիազոր մարմնին:

3. Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների ամբողջ խմբաքանակի շուկայից հետկանչման գործընթացի վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը:

Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը և վտանգավոր սննդային հավելումներն իրացվել են սպառողին, ապա վաճառողը պարտավոր է հետ վերցնել այդ սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային հավելումները և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները:

4. Օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիայի կատարած փորձաքննության արդյունքների հիման վրա վտանգավոր խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային հավելումները ենթակա են առանձին հաշվառման ու պահման՝ հետագայում օգտահանելու կամ ոչնչացնելու համար:

5. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում է տվյալ սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային հավելումները տնօրինողի միջոցների հաշվին:

6. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման և ոչնչացման կարգը սահմանում է կառավարությունը:

7. Արտադրության փուլում վտանգավոր սննդամթերքի կամ վտանգավոր սննդային հավելումների թողարկում հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինն իրավունք ունի խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացության հիման վրա արգելելու տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները:

Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների արգելման մասին լիազոր մարմնի ղեկավարը կայացնում է որոշում, որն ուժի մեջ է մտնում տնտեսավարող սուբյեկտին պատշաճ ձևով հանձնելու պահից:

Խախտում հայտնաբերած լիազոր մարմնի տեսուչն իրավունք ունի անմիջապես ժամանակավորապես կասեցնելու արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները և տնտեսավարող սուբյեկտին տալ հանձնարարականներ ու ցուցումներ՝ խախտումը կամ վտանգի աղբյուրը վերացնելու համար:

Եթե արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կասեցման մասին որոշումը կայացնելու օրվանից երեք օրվա ընթացքում խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացությունը վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ չի հաստատվում, ապա կասեցման մասին որոշումը համարվում է անվավեր: Այդ դեպքում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչը պարտավոր է փոխհատուցել կասեցման հետևանքով տնտեսավարող սուբյեկտին պատճառված վնասը:

Տնտեսավարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության փուլում վտանգավոր սննդամթերք թողարկելու համար:

Վտանգի աղբյուրը վերացնելու ուղղությամբ կիրառվող միջոցառումները տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է իր միջոցների հաշվին:

8. Արգելքը վերացվում է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ՝ խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացության հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։