Գլուխ 2 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 14. Սննդամթերքի և սննդային հավելումների գովազդին ներկայացվող պահանջները
Հոդված 14. Սննդամթերքի և սննդային հավելումների գովազդին ներկայացվող պահանջները
1. Արգելվում են գովազդել այն սննդամթերքը և սննդային հավելումները, որոնք չունեն դրա անվտանգությունը հիմնավորող փաստաթղթեր:
2. Արգելվում է սննդամթերքի բուժիչ հատկությունների, ինչպես նաև հատուկ նշանակության սննդամթերքի գովազդն առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման:
3. Արգելվում է ապրանքային նշանների կամ ֆիրմային անվանումների գովազդը, եթե այդ ապրանքային նշաններով կամ ֆիրմային անվանումներով թողարկվում են սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնց նկատմամբ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել են որոշակի սահմանափակումներ: