Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Օրենքի կիրառման ոլորտը
Հոդված 3. Օրենքի կիրառման ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է սննդի շղթայի փուլերում սննդամթերքի անվտանգության բնագավառում ծագած հասարակական հարաբերությունների մասնակից բոլոր սուբյեկտների վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում՝
ա) անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նախատեսված սննդամթերքի տնային պայմաններում պատրաստման, վերամշակման, օգտագործման կամ պահման վրա.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրվող սննդամթերքի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ տարանցիկ փոխադրումը կարող է վտանգ սպառնալ բնակչության առողջությանը և շրջակա միջավայրին: