Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 11. Բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարը

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 11. Բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարը

1. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել`

1) գյուղատնտեսական հողատեսքերի, ցանքերի և տնկարկների առավել վտանգավոր՝ կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների՝ հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը.

2) հողում և բուսական արտադրանքում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակի չգերազանցումը.

3) բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննումը, ստուգումը և փորձաքննությունը:

2. Արգելվում է`

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների օգտագործումը.

2) մինչև 18 տարեկան, բժշկական քննություն չանցած անձանց և հղի կանանց ներգրավումը թունանյութերի հետ կատարվող աշխատանքներում.

3) ախտահանված սերմերի` որպես սնունդ, անասնակեր օգտագործումը.

4) կարանտին հայտարարված տարածքներից բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանումն առանց բուսասանիտարական անձնագրի և ներմուծման բուսասանիտարական հավաստագրի:

(11-րդ հոդվածը լրաց., խմբ. 18.05.09 ՀՕ-136-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։