Հոդված 5. Բուսասանիտարիայի բնագավառում լիազոր մարմնի իրավասությունները
Հոդված 5. Բուսասանիտարիայի բնագավառում լիազոր մարմնի իրավասությունները
(վերնագիրը փոփ. 18.05.09 ՀՕ-136-Ն)
Բուսասանիտարիայի բնագավառում լիազոր մարմինը`
1) հաստատում է բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը.
2) հաստատում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի, վարակի օջախի, դրա նկատմամբ պաշտպանության ու վերահսկողության ենթակա տարածքների սահմանները.
3) հաստատում է ֆիզիկական և իրավաբանական անձանց սույն օրենքին համապատասխան լիազորված մարմնի կողմից տրվող փաստաթղթերի օրինակելի ձևերը՝ նմուշառման, վարակազերծման, վերադարձման, ոչնչացման ակտերի, կարանտին փորձաքննության վկայագրի, փորձարկման արձանագրության, ներմուծվող ապրանքի և վնասակար օրգանիզմների հանդեպ արգելքի ծանուցման և այլն.
4) հաստատում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական փորձաքննության արդյունքների գրանցամատյանի օրինակելի ձևը.
5) հաստատում է բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ցանկը, դրանց բուսասանիտարական փորձաքննության մեթոդներն ու եղանակները.
6) (կետն ուժը կորցրել է 18.05.09 ՀՕ-136-Ն)
7) վերահսկողություն է իրականացնում բուսասանիտարական կանոնների և նորմերի կատարման նկատմամբ.
8) փորձաքննության միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է եզրակացություն` բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման, իրացման, ներմուծման և արտահանման համար.
9) կազմակերպում է բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության միջոցառումներ.
10) ուսումնասիրում և վերլուծում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության, վերամշակման, պահպանման, փոխադրման և իրացման գործընթացները.
11) համագործակցում է միջազգային և այլ կազմակերպությունների հետ.
12) ապահովում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը.
13) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.
14) հաստատում է բուսասանիտարական անձնագրի ձևը.
15) հաստատում է վնասակար օրգանիզմներից ազատ գոտիների սահմանման կարգը` Հայաստանի Հանրապետության տարածքում վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար անցկացվող մոնիթորինգի հիման վրա.
16) հաստատում է տեսչության խորհրդանիշի և տարբերանշանի ձևերը և դրանք կրելու կարգը:
(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 18.05.09 ՀՕ-136-Ն)