Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-04-ից մինչև 2009-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԸ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 6. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության խնդիրները

գործել է մինչև 2009-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 6. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության խնդիրները

Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերումը և ոչնչացման կազմակերպումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման և տարածման կանխարգելումը՝ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների զննման, փորձաքննության համար նմուշառման և բույսերի պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումը.

3) բուսասանիտարական կանոնների պահպանումը` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներկրման, արտահանման, վերաարտահանման և տարանցման ժամանակ.

4) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության և վերամշակման ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրացման կետերում բուսասանիտարական կանոնների և նորմերի ապահովումը.

5) բույսերի վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումն ու տարածումը ժամանակին կանխատեսելու, ախտորոշելու և կանխարգելու նպատակով միջոցառումների իրականացումը.

6) գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի, անտառի բուսասանիտարական վիճակի բարելավման, օրգանական բերքի ստացման, շրջակա միջավայրին, բուսական և կենդանական աշխարհին սպառնացող վնասի բացառման ապահովումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։