Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-07-04-ից մինչև 2012-07-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2012-07-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · Բուսասանիտարիայի ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16. Տեսուչի պարտականությունները և պատասխանատվությունը

գործել է մինչև 2012-07-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 16. Տեսուչի պարտականությունները և պատասխանատվությունը

(վերնագիրը փոփ. 18.05.09 ՀՕ-136-Ն)

1. Տեսուչը պարտավոր է՝

1) Հայաստանի Հանրապետության սահմանային հսկիչ կետերում զննել ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը, կարգավորվող առարկաները և փոխադրամիջոցը, ստուգել դրանց համապատասխանությունը արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրին և անմիջապես տալ ներմուծման բուսասանիտարական հավաստագիր: Անհամապատասխանության դեպքում նմուշը ներկայացնել տեսչության լաբորատորիա կամ հավատարմագրված այլ լաբորատորիա` փորձաքննության: Փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո անմիջապես տալ ներմուծման բուսասանիտարական հավաստագիր ամբողջ խմբաքանակի համար, եթե խմբաքանակը կազմված է տարբեր տեսակի բույսերից, բուսական արտադրանքից և կարգավորվող առարկաներից` յուրաքանչյուր տեսակի համար, իսկ բեռնաթափման վայրը տարբեր լինելու դեպքում` յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար.

2) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման, ներմուծման և վերաարտահանման ժամանակ իրավաբանական ու ֆիզիկական անձանց տալ բուսասանիտարական հավաստագիր և ներմուծման թույլտվություն.

3) չհրապարակել ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին օրենսդրությամբ գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

4) հատուցել սեփական մեղքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասը.

5) վերլուծել գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի և անտառի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.

6) վերահսկել Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում չստացած, օգտագործման համար ոչ պիտանի, ժամկետանց և արգելված բույսերի պաշտպանության միջոցների իրացումը և օգտագործումը.

7) (կետն ուժը կորցրել է 18.05.09 ՀՕ-136-Ն)

8) կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցումը կանխարգելու նպատակով վերահսկել Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման գործընթացը.

9) ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով վերահսկել Հայաստանի Հանրապետությունից բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման գործընթացը.

10) իր պարտականությունները կատարելիս կրել համազգեստ, խորհրդանիշ և տարբերանշան.

11) ներմուծվող բեռներում կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում լրացնել համապատասխան ծանուցման ձևը և 24 ժամվա ընթացքում ներկայացնել տեսչություն:

2. Տեսուչն իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, իրավասությունները վերազանցելու, պետական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունները հրապարակելու դեպքերում պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

(16-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 18.05.09 ՀՕ-136-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։