Հոդված 4. Բուսասանիտարիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Հոդված 4. Բուսասանիտարիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
(վերնագիրը փոփ. 18.05.09 ՀՕ-136-Ն)
Բուսասանիտարիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են՝
1) պետական քաղաքականության իրականացման ապահովումը.
2) բուսասանիտարիայի միջազգային համագործակցության պետական ծրագրերի հաստատումը.
3) (կետն ուժը կորցրել է 18.05.09 ՀՕ-136-Ն)
4) բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի սահմանումը.
5) բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության անցկացման կարգի և բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման կամ արտահանման եզրակացության ձևերի սահմանումը.
6) բույսերի կարանտինի սահմանումը և կարանտինի չեղյալ հայտարարումը.
7) տեսուչի համազգեստի կրման կարգի և ձևի սահմանումը.
8) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը:
(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 18.05.09 ՀՕ-136-Ն)