Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · Բուսասանիտարիայի ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 13. Ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 13. Ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները

Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, տեղափոխմամբ կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են՝

1) ապահովել օրենսդրությամբ սահմանված բուսասանիտարական կանոնների և նորմերի կատարումը.

2) չխոչընդոտել տեսչության կողմից ուսումնասիրությունների և բուսասանիտարական այլ միջոցառումների իրականացմանը.

3) բուսասանիտարական ստուգման անցկացման համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել փորձանմուշներ.

4) ապահովել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վնասակար օրգանիզմների կանխարգելմանն ու վարակի օջախների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

5) բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ ներմուծել, արտահանել, վերաարտահանել կամ տարանցիկ փոխադրումն իրականացնել սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան.

6) ներմուծել բուսասանիտարական հսկողության ենթակա բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ, արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի, ներմուծող սուբյեկտի բուսասանիտարական հաշվառման վկայականի կամ դրա պատճենի առկայությամբ: Այդ դեպքում կատարվում է միայն բուսասանիտարական զննում.

7) արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի բացակայության դեպքում բեռը կարող է ներմուծվել միայն բուսասանիտարական փորձաքննության եզրակացության հիման վրա, իսկ սերմնանյութը և տնկանյութը նաև ներմուծող երկրի համապատասխան մարմնի տված սերմնանյութի և տնկանյութի որակի վկայականի առկայության դեպքում: Բուսասանիտարական հաշվառման վկայականի կամ դրա պատճենի բացակայության դեպքում բեռի ներմուծումը կամ արտահանումն արգելվում է.

8) ներմուծել, արտահանել, արտադրել, վերամշակել, իրացնել և տեղափոխել միայն բուսասանիտարական զննման, ստուգման կամ փորձաքննության ենթարկված բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ.

9) ներմուծել, արտահանել և իրացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված, օգտագործման համար թույլատրվող և պահանջվող բնութագրին համապատասխանող բույսերի պաշտպանության միջոցներ.

10) իրականացնել սույն օրենքով նախատեսված այլ գործողություններ:

(13-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 18.05.09 ՀՕ-136-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։